Կորոնավիրուսը տարածվել է ավելի քան 100 երկրում. ԱՀԿ-ն հայտնում է համավարակի իրական սպառնալիքի մասին

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի սպառնալիքն իրական է դառնում վարակման դեպքեր արձանագրած երկրների քանակի աճին զուգահեռ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Այժմ, երբ նոր կորոնավիրուսը տարածվել է նման քանակով երկրներում, համավարակի վտանգը առավել իրական է դառնում: Սակայն դա կլինի պատմության մեջ առաջին համավարակը, որը հնարավոր կլինի կառավարել»,- ասել է Գեբրեյեսուսը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱՀԿ-ի տվյալներով՝ Covid-19 կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել 104 երկրներում, վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 109 343 մարդ: Հիվանդությունից ողջ աշխարհում մահացել է 3877 մարդ, ապաքինվել է ավելի քան 62 000-ը:

Վերջին երկիրը, որը հայտնել է վարակի հայտնաբերման մասին, Բրունեյն է: Ռուսաստանում վերջին տվյալներով 20 դեպք է արձանագրվել, որոնցից 17-ը ՌԴ քաղաքացիների շրջանում, 2-ը՝ Չինաստանի և մեկը՝ Իտալիայի:

Կորոնավիրուսից մահացության առաջին երկու դեպքի մասին հայտնել է Գերմանիան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով