«Կներեք, լռելու տեղ էլ չի մնացել…».Աշոտ Անդրեասյան

Կներեք, լռելու տեղ էլ չի մնացել…

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը սպառիչ լուծումներ չի առաջարկում ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցների խնդիրներին լուծում տալու համար։
Հայաստանի Հանրապետությունը կանգնած է կոլապսի առջև, իսկ դրանից ամենաառաջինը տուժելու է սոցիալապես անապահով և միջին խավը։
Պարզից էլ պարզ է, որ սխալները և անգործությունը կոծկելու համար ներկայիս կառավարությունը մեղավորներ պետք է փնտրեր։
Սկսենք սկզբից.
Երբ կորոնավիրուսը տարածվեց Չինաստանում և հետզհետե մոտենում էր մեր սահմաններին, երկրի ղեկավարի մակարդակով հնչում էին 1-ին դասարանում սովորող երեխայի մակարդակի հայտարարություններ, այն է թե Կորոնավիրուսն ում շունն է , որ մեզ կպնի, կամ ԹՈՒ-ԹՈՒ-ԹՈՒ ամեն ինչ լավ է։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատեհ և անպատեհ առիթներով անլրջացնում էր վիրուսի լրջությունը և տեղին ու անտեղին կատակներ էր անում։
Երբ երկրի ղեկավարն ու առողջապահության նախարարը մատնված էին անգործության ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ պետք է լուրջ քայլեր ձեռնարկել, քանի որ երկրի տնտեսությունը կգահավիժի։
Հորդորեց 14 օրյա կարանտին սահմանել, որպեսզի մեր հայրենակիցները ապահովագրված լինեն չարիք դարձած վիրուսից։
Ի՞նչ եղավ հետո, շարունակենք.
Բազմահազարանոց ՊՈԱԿ-ի ֆեյքերը ԲՀԿ նախագահի առաջարկները սոցիալական ցանցերում ուղղորդված այլ կերպ ներկայացրեցին հանրությանը և մաքսիմում փորձեցին խեղաթյուրել իրականությունը։
Երբ արդեն ՀՀ-ում հայտնվեցին առաջին վիրուսակիրները, (Սա նույնպես խնդրին մատների արանքով նայելու արդյունքում եղավ) վարչապետը փախավ ընտանիքով Սևան, իսկ Արսեն Թորոսյանը սկսեց դիմակ կրել։
Ինչ խոսք անլուրջ է և ծիծաղելի։
Արդեն իսկ վերը նշված մտքերի մեջ գրել եմ , որ կառավարությունը ձախողելով հնարավոր ու անհնարինը պետք է մեղավորներ փնտրեր կոծկելու համար ձախողումները։
Սկսվեց հարձակման երկրորդ փուլը Գագիկ Ծառուկյանի անձի և ԲՀԿ-ի դեմ։
Մի քանի վաճառված լրագրողներ ԱԺ-ում սադրիչ հարցադրումներով և ուղղորդված հարցերով փորձեցին Գագիկ Ծառուկյանին մեղադրել հայրենակիցներին օգնություն ցույց չտալու մեջ , քանի որ նա խոշոր սեփականատեր է։
Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ իր կողմից ահռելի օգնություն էր տրամադրել կորոնավիրուսով վարակվածների բուժման և վիրուսի դեմ պայքարելու համար նախատեսված ֆոնդին 60 միլիոն դրամի չափով։
Երբ լրագրողներն անդաստիարակության չափ ու սահմանն անցան իրենց հարցադրումներում, ԲՀԿ նախագահն ասաց , որ ինքն արդեն օգնություն տրամադրել է և չնայած նրան , որ տրամադրել է հայրենակիցների և պետության խնդիրներով զբաղվելու պատասխանատվությունը կառավարության վրա է , այլ ոչ թե իր։
Այս ամենից հետո սկսվեց հարձակումների և սրբապղծության 3-րդ ալիքը։
Մի շարք սրբապիղծներ,(Տարոն Չախոյան, Արմեն Չիբուխչյան, Հմայակ Հովհաննիսյան , Լիզա Ճաղարյան) կրկին ուղղորդված օր ու գիշեր , ազգի խնդիրը անտեսելով փորձում էին Նիկոլ Փաշինյանի և իրենց նեղ-անձնական շահերն առաջ տանելու համար Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշի վրա ազդել անիմաստ մեմեր պատրաստելով և հանրությանը կեղծ տեղեկատվություն տրամադրելով։
Այս տարբերակը նույնպես չանցավ, քանի որ վերը նշված սրբապիղծները ստացան իրենց համարժեք և պատասխան հարվածները և արդարության համար պետք է նշեմ, որ նրանց նյութերին 80 տոկոսով արձագանքեցին Փաշինյան Նիկոլի համար աշխատող ՊՈԱԿ-ի ֆեյքերը, ովքեր արդեն իսկ մատնել են իրենց։
Այսքանից հետո ԲՀԿ խորհրդարանական ֆրակցիան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ֆրակցիայի արտահերթ նիստ գումարեց, որտեղ առաջարկություններ արվեցին խնդրին լուծում տալու ուղղությամբ և հետագայում արդեն մի ամբողջ փաթեթ ներկայացվեց։
Մասնավորապես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մատնանշած կարևորագույն խնդիրները վերաբերվում էին օրավարձով աշխատող մոտ 200.000 հայրենակիցներին և նրանց ծանր վիճակին, տաքսու վարորդներին, նրանց վարկերին և կոմունալ վճարումներին, որոնք միանշանակ լրջագույն խնդիրներ են ստեղծելու վերը նշված սոցիալական շերտերի համար։
Ի՞նչ տեղի ունեցավ հետո։
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից վախը և էմոցիաները չկարողանալով թաքցնել ասաց, որ ՀՀ-ում օրավարձով աշխատող գեթ մեկ քաղաքացի չկա և որ անպարտաճանաչ վարկեր և կոմունալ վճարողները միևնույն է 3 ամիս հետո էլ չեն կարողանալու վճարել։
Դա էլ բավար չէ , ասաց որ մարդիկ փորձում են լավամարդ դուրս գալ և առաջարկություններ են անում։
Ծիծաղելի է և ամոթ Պարոն վարչապետ և՛ Ձեզ , և՛ Ձեր ոչ պրոֆեսիոնալ և անգործունյա թիմին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ.
Սա այն ամբողջ պատկերն էր, ինչն այսքան խոսակցությունների առիթ էր տվել։
Այն միայն իմ կարծիքն է և իմ վերլուծությունը։
Եթե կան մարդիկ , ովքեր համաձայն չեն ինձ հետ պատրաստ եմ ցանկացած ժամի և ցանկացած վայրում բանավիճել այս հարցի շուրջ։

Հ.Գ.Գ.
Պարոն վարչապետ երբ ազգը ճգնաժամի առջև է միջոցներ չկան, բայց երբ սրբապիղծ սատանիստները մետրոներում անհասկանալի բեմադրությունների համար 2.000.000 դրամ են ստանում, երբ տրանսգենդեր Մելի ֆիլմ նկարահանելու համար 10.000.000 դրամ է հատկացվում և երբ պարգևավճարներ են հատկացվում գումարներ կան, երբ ազգ է կործանվում ՝ մենք միջոցներ չունենք և միայն Գագիկ Ծառուկյանն է մեղավոր։
Բրավո 3.000.000 վարչապետների արդար և հպարտ վարչապետ։
Դու անկրկնելի ես…

Աշոտ Անդրեասյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով