Քվեարկության օրն ինչպե՞ս եք ապահովելու ընտրողների անվտանգությունը, ո՞վ է ստանձնելու այդ պատասխանատվությունը

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ուղերձ է հղել արցախցիներին, որում հարցադրման ձևով անդրադարձ կա նաև երկրի իշխանություններին և նախագահի այն թեկնածուներին, որոնք պնդում են, որ անհրաժեշտ է անցկացնել նախագահական ընտրություններ:

«Հարգելի՛ արցախցիներ,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր քաղաքական հարցերը ձուլվել են գոյատևման հարցերին։ Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ակնհայտորեն ցույց է տալիս մեր անպատրաստությունը այդ վտանգի հետ առերեսվելու։

Այս պահին, երբ մեր առջև ծառացել է ժողովրդի առողջությանը սպառնացող լրջագույն վտանգ, Արցախի իշխանությունն ընտրում է, այնուամենայնիվ, արտակարգ դրություն չսահմանելու ճանապարհը։

Քաղաքական շահերը վեր են դասվում համամարդկային շահերից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեռևս կիրակի օրը ես դիմել եմ ԱՀ նախագահին՝ կորոնավիրուսի տարածման վտանգի լրջության մասին հայտարարությամբ և տրամադրել մանրամասն վերլուծություն, և ներկայացրել եմ թե ինչու է դա վտանգավոր հատկապես Արցախի համար, նշել եմ, որ մեր բնակչության 18% գտնվում է բարձր ռիսկային գոտում։

Ընդամենը 4 օր առաջ Հայաստանում վարակված էր 28 մարդ, իսկ այսօր արդեն` 122։ Հիվանդացածների թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր երկու օրը մեկ: Հաշվեք, թե որքա՞ն կլինի 4 օրից, 8 օրից:

• Երեքշաբթի օրվանից մենք ամբողջությամբ դադարեցրել ենք ընտրողների հետ զանգվածային հանդիպումները։

• Երեկ ես իշխանություններին կոչ եմ արել՝ սահմանել Արցախում արտակարգ դրություն, այնպես, ինչպես Հայաստանում է:

Աշխարհի շատ երկրներ հայտնվել են նման իրավիճակներում։ Եկեք տեսնենք, թե ինչ են նրանք ձեռնարկում կորոնավիրուսի պատճառով:

• ԱՄՆ մի քանի նահանգներ կորոնավիրուսի պատճառով հետաձգել են նախնական նախագահական ընտրությունները։

• Մեծ Բրիտանիայում կառավարությունը որոշել է այս տարվա մայիսին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաձգել 12 ամսով:

• Դեռևս չունենալով վարակման ոչ մի դեպք՝ աշխարհի մի քանի պետություններ հայտարարել են արտակարգ դրություն: Նշեմ, որ այդ երկրներ վիրուսը, միևնույն է, ներթափանցել է:

• Հիշեցնեմ, որ Հայաստանը հետաձգեց Սահմանադրությունը փոփոխելու հանրաքվեն:

Բայց փաստացի մեզ ասում են՝ ոչ, մենք գնալու ենք այլ ճանապարհով՝ ընտրությունները անցկացնելու ենք։

Ես հարց եմ ուղղում իշխանություններին և այն թեկնածուներին, որոնք պնդում են ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը՝ քվեարկության օրը ընտրատեղամասերում ինչպե՞ս եք ապահովելու ընտրողների անվտանգությունը, ո՞վ է անձամբ ստանձնելու այդ պատասխանատվությունը:

Ես պատրաստ եմ շարունակել նախընտրական քարոզարշավն առանց ընտրողների հետ զանգվածային հանդիպումների, ես վստա՛հ եմ իմ հաղթանակի մեջ:

Բայց երբ ամբողջ աշխարհը խոսում է պատերազմի և մեծ դեպրեսիայի նման վտանգի մասին, ես չեմ կարող ինձ թույլ տալ անմասն մնալ, չեմ կարող լռել:

Կրկին հիշեցնում եմ իմ դիրքորոշումը՝ որքան շուտ մենք արտակարգ դրություն հայտարարենք, այնքան ավելի շատ կյանքեր կփրկենք:

Բոլոր նրանց, ովքեր լսում են ինձ, կոչ եմ անում` կամավոր պահպանեք կարանտինի ռեժիմը:

Մեր կյանքը մեր ձեռքերում է:

Աստված մեզ պահապան»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով