Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցներից մեկին կորոնավիրուսի ախտանիշով տեղափոխել են հիվանդանոց

«Հրապարակ»-ը     տեղեկություն է ստացել, որ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակիցը կորոնավիրուսի ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց: Սակայն այս մասին լռում են թե Երևանի քաղաքապետարանում, թե Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում, ինչն առաջացրել է աշխատակիցների զայրույթը, քանի որ վերջիններիս կողմից որևէ միջոց չի կիրառվում:

«Հրապարակ»-ը փորձեել  է կապ հաստատել Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանի հետ՝ տեղեկությունը ճշտելու համար, սակայն նա «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասել է,որ գրավոր դիմեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն`այստեղ

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով