Կապանի Գարեգին Նժդեհ փողոցի շենքերից մեկում գազի բալոն է պայթել․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մեկ մարտական հաշվարկ

 

Մարտի 20-ին, ժամը 00:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 22 շենքում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 22 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են բնակարանի փակ պատշգամբում գտնվող փայտյա պահարանը, պատշգամբի, հյուրասենյակի և խոհանոցի պատուհանները, կոտրվել՝ ապակիները. տուժածներ չկան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով