Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել կապված երկրում կորոնավիրուսի հետ կապված:

«Հարգելի քաղաքացիներ,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8֊ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև

Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում

(Parma, Piacenza, Rimini, Reggio-Emilia, Modena, Pesaro e Urbino, Venezia, Padova, Treviso, Alessandria, Novara, Verbano-Cusio-Ossola, Vercelli e Asti)

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ:

Մասնավորապես՝ Որոշումը հորդորում է ԽՈՒՍԱՓԵԼ տվյալ շրջաններ մուտք և ելք անելուց՝ բացառությամբ առողջության և աշխատանքի հետ կապված անհետաձգելի հատուկ դեպքերի:

“Անվտանգության գոտիներում” դադարեցվում է բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը,

փակվում են հասարակական վայրերը, դահուկավազքերը, թանգարանները,

լողավազանները, մարզասրահները, թատրոնները: Հետաձգվում են սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումները»,- ասված է հայտարարությունում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով