Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ. Փաշինյանի Կառավարությունը նոր վարկ է վերցնում

Ճգնաժամային կառավարում իրականացնող ՀՀ Կառավարությունը այնուամենայնիվ ժամանակ չի կորցնում և մարտի 26-ի նիստում հաստատում է մի վարկային համաձայնագիր, որով Հայաստանը մի նոր վարկային բեռի տակ է մտնում: Խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագրի մասին, որի արժողությունն է ոչ ավել աչ պակաս՝ 10 626 263 մլն եվրո: Ծրագրի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության հարավային սահմանի երկայնքով Մեղրի քաղաքի մոտակայքում ներկայիս սահմանային անցակետի արդիականացումն ու ընդլայնումը: Շատ պաթոսային նպատակ է, ինչ խոսք, Փաշինյանական ոճի:

Եվ ամենևին կարևոր չէ, որ աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսը, որ երբ այս արհավիրքը ավարտվի՝ դեռ պիտի տեսնենք, թե որքան է «նստում» Հայաստանի տնտեսությունը, պիտի հասկանանք դրամի այս տեսակ արժեզրկումը դոլարի նկատմամբ ինչպիսի խորության խնդիրներ է առաջացնելու մեր համար, և շատ այլ հարցերի պատաասխանները դեռ պիտի տրվեն ապագայում: Փաշինյանի համար ըստ էության բոլորովին կարևոր չէ, որ իր մերձավոր նախարար-փոխնախարարների և ԱԺ-ում հայտնված անհայտ գործիչների անբարոյական չափերի հասնող բարձր աշխատավարձերն ու պարգևավճարները զգալի ճեղքվածք են առաջացնում պետական բյուջեում: Նույնքան ծանր են նստում պետական բյուջեի վրա այն շռայլությունները, որոնք իրենց թույլ են տալիս իշխանավորները: Մինչդեռ այս օրհասական պահին, երբ իրեն իշխանության բերած ընտրազանգվածի բավականին լայն շերտը ունի իր օգնության կարիքը, Փաշինյանն ասում է, թե կարողա՞ աջ ու ձախ փող բաժանենք այս թալանված բյուջեից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի՞թե հիմա ճիշտ պահն էր պետական արտաքին պարտքը այսքան ծանրաբեռնելու՝ չունենալով իրական պատկերացում այն մասին, թե ինչպիսին կլինի ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ աշխարհը կորոնավիրուսի պանդեմիաից հետո: Արդյո՞ք Հայաստանը կարողանալու է սպասարկել այս վարկը: Ոչ, Փաշինյանին բոլորովին չեն հետաքրքրում այս հարցերի պատասխանները: Նա պատրաստվում է այնուամենայնիվ իր ձեռքում փորձել կենտրոնացնել հնարավորինս շատ իշխանություն և ուստի բոլոր ֆինանսական միջոցների վերահսկողությունը: Այս ամենի ֆոնին ուզում ենք առանձնահատուկ հիշեցնել, որ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը գրեթե միշտ շատ կոշտ քննադատել է նախկիններին վարկերի միջոցով արտաքին պարտքը ավելացնելու համար: Դրա օրինակները բազմաթիվ են: Վերցնենք օրինակ 2016 թվականի փորտվարի 4-ի ԱԺ նիստը, որի ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փրփուրը բերանին պահանջում էր ներկայացնել պետական պարտքը ծանրացնող նոր վարկի անհրաժեշտության հիմնավորումը, անդրադառնում էր վարկային ծրագրի քաղաքական բաղադրիչին, մեղադրում էր բոլորին, որ նախընտրական փուլում ասֆալտ են անում նույն վարկերի հաշվին և վերջում արտաբերել է այն սակրամենտալ միտքը, թե ՀՀԿ-ն ընտրությունների ժամանակ ժողովրդի քրտինքով մարվող վարկային միջոցներով ասֆալտ է անում և ինքն իրեն գովազղդ է անում և խաբում է ժողովրդին՝ ներկայացնելով, թե տեսեք, ինչքան բան է անում ՀՀԿ-ն: ԱԺ նույն նիստի ժամանակ Փաշինյանը ևս մի քանի անգամ անդրադարձել է այն թեմային, որ նոր վարկերը պետության վզին են դրվում, այսինքն՝ ժողովրդի վզին: Ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը շատ հանգամանորեն նկարագրել է, թե ինչպես են այդպիսի վարկերը ծանրացնում պետական արտաքին պարտքը:

Իսկ այսօր, ընդամենը 4 տարի անց, ՀՀ վարչապետի աթոռին հայտնված Փաշինյանը տրամագծորեն այլ կարծիքի է: Նա համոզված է, որ պետք չէ վախենալ նոր վարկեր վերցնելուց: Արդարացի լինելու համար կարելի է նշել, որ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը չէր վստահում ժամանակվա իշխանության կողմից իրականացվող վերահսկողությանը ծախսերի արդյունավետության առումով: Եվ նույնպես արդարացի լինելու համար կարող ենք փաստել, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող մսխումների քաղաքականությունը հանրությանը ավելի լուրջ հիմքեր է տալիս կասկածի տակ առնել զանազան վարկային ծրագրերի շրջանակներում իրականացվող ծախսերի ողջամտությունը և հասցեականությունը:

Բայց ամենից շատ այս պարագայում հանրությանը պիտի հետաքրքրի այն, թե արդյոք արժե՞ այս իրավիճակում նոր վարկերով ծանրաբեռնել Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը: Հիշեցնենք, որ չարաբաստիկ վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի փետրվարի 7-ին, այսինքն այն ժամանակ, երբ արդեն առկա էին լուրջ նախադրյալներ համարելու, որ կորոնավիրուսը լուրջ անդրադարձ է ունենալու ամբողջ աշխարհի վրա: Ողջամիտ վերլուծություն անելու ընդունակ կառավարության ղեկավարը կհասկանար, որ այսպիսի վարկային պարտավորությունների տակ մտնելը ռիսկաին է: Ցավոք, Փաշինյանը այդպիսինը չէ և այսօր ունենք այն, ինչ ունենք՝ ըստ ՀՀ պետական պարտքի տեղեկագրի առ 29.02.2020 ՀՀ պետական արտաքին պարտքը կազմում է 3 519,4 միլիարդ դրամ կամ շուրջ 7 միլիարդ դոլար: Նայում ենք նույն տեղեկագրում զետեղված մանրամասները և տեսնում ենք, որ նշված գումարից ՀՀ կառավարության պարտքը կազմում է 3 287,2 միլիարդ դրամ, որից արտաքին պարտքը, այդ թվում`արտաքին վարկեր և փոխառությունները կազմում են 2 041,9 միլիարդ դրամ: Հետևությունները թողնում ենք ձեզ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով