Ինչպե՞ս, ի՞նչ գումարներով և ո՞ւմ միջոցով են ուզում հեղափոխությունն արտահանել Արցախ.168.am

168.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոսել է այն մասին, որ անհրաժեշտ է Արցախում ձևավորել Հայաստանի իշխանությունների սրտի ղեկավարությունը։ Նա կոչ է արել ձայն չտալ այն մարդկանց, ովքեր հեղափոխությանը չեն ծափահարել։ Այլ կերպ ասած՝ նա կամակատար նախագահ է ուզում տեսնել Արցախի նախագահի աթոռին։

Նիկոլ Փաշինյանն ու հեղափոխության ոչ ռեզիդենտ սեփականատերերը փորձում են հեղափոխությունն արտահանել Արցախ (Արցախի խնդրի լուծման հարցում փուլային տարբերակն անցկացնելու, ադրբեջանցիների վերադարձն Արցախ ապահովելու և հակառուսական քաղաքականություն իրականացնելու համար)։ Դրա համար երևացող ու չերևացող ֆինանսական հատկացումներ են արվում։

Երևացողը պետբյուջեից հատկացվող գումարներն են։ Կառավարությունը դրամաշնորհային մրցույթ էր հայտարարել։ Զուտ ձևականորեն կազմակերպվող այդ մրցույթում պետք է ընտրվեին այն կազմակերպությունները, որոնք Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն կարող են իրականացնել։

Դժվար չէ կռահել, թե ովքեր են 160 միլիոն դրամանոց դրամաշնորհի հաղթողները դարձել։ Դե, իհարկե, ոչ անհայտ սորոսական Դանիել Իոաննիսյանի գլխավորած «Իրազեկ Քաղաքացիների Միավորման Ստեփանակերտի Գրասենյակը» և ««Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը»։ Յուրաքանչյուրին տրվել է 80-ական միլիոն դրամ (աղբյուրը՝ այստեղ.)։ Հարկատուներիս հաշվին։

Պարզ է, որ դիտորդական առաքելության անվան տակ գործակալական ու այլ տիպի աշխատանք է իրականացվելու։ Չի բացառվում, որ այդ ՀԿ-ների միջոցով ֆինանսավորվեն Արցախի այն շրջանակները, որոնց մուտքը Ռուսաստան արգելվել է։ Խոսքը նախևառաջ Մասիս Մայիլյանի մասին է։ Իոաննիսյանը բաց հայտարարել է, որ իրենց թեկնածուն հենց Մայիլյանն է։ Սորոսական բոլոր լրատվամիջոցները անթաքույց աջակցում են Մայիլյանին։

Ուշագրավն այն է, որ նախագահական ու խորհրդարանական ընտրություններն Արցախում ավարտվելու են ապրիլին (հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահական ընտրությունների 2-րդ փուլից խուսափել հնարավոր չի լինելու), բայց պետբյուջեից փող ստացած վերոնշյալ երկու կազմակերպությունների դիտորդական առաքելությունն իրականացվելու է մինչև հուլիսի 31-ը։ Դա նշանակում է, որ ՀՀ կառավարությունն ու սորոսականները նախապատրաստում են նաև հետընտրական գործընթացներ։ Այլապես ի՞նչ իմաստ ուներ դիտորդությունը մինչև հուլիսի 31-ը։ Ի՞նչ կա «դիտորդելու» ընտրություններից ամիսներ անց։

Թե ինչու է Փաշինյանի կառավարությունը հենց նրանց բյուջեի հաշվին ֆինանսավորում, պարզ բացատրություն ունի։ Նրան դա ստիպում են անել հեղափոխության դրսի մոդերատորները։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանն առանձնապես չի դիմադրում, քանզի, ինչպես վերևում նշեցինք, հեղափոխության արտահանումն Արցախ իրեն էլ է ձեռնտու։ Բայց թե ինչ կշահեն դրանից արցախցիներն ու հայ ժողովուրդն ընդհնարապես, պարզ չէ։ Ավելի շուտ՝ պարզ է։ Բացի վնասից այլ բան չեն կարող ստանալ։
Արցախի ընտրությունները, հետևաբար, դառնում է ոչ միայն անձերի ու ծրագրերի, այլ նաև Արցախը սորոսականների տակ չմտցնելու և Արցախի լինել-չլինելու ընտրություն։

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

«Դուք էդ ո՞վ եք,որ Բացառիկ Հերոս, Հայաստանի Հաղթանակած Գերագույն Գլխավոր Հրամանատարը՝Սերժ Սարգսյանը, ձեզ հաշվետվություն տա».Դավիթ Մկրտչյան

06.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով