Ի՞նչ ականորսիչ է եղել ադրբեջանցի դիվերսանտների մոտ. Razm.info

Razm.info. Մարտի 6-ի առավոտյան ՀՀ ՊՆ֊ն հայտնեց, որ սահմանի հյուսիսարևելյան դիրքերից մեկի ուղղությամբ կանխվել է ադրբեջանցի զինծառայողների  դիվերսիոն հարձակումը  և հակառակորդը թողնելով զինամթերք և ականորսիչ սարք հետ է ուղարկվել:

ՊՆ֊ն նաև հրապարակել էր ականորսիչի լուսանկարը, որտեղ երևում է, որ այն գերմանական Vallon ընկերության VMH3CS ականորսիչ է՝ արտադրված 2019թ․։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանի ՊՍԾ֊ն հաղորդագրություն է տարածել, որտեղ իբրև հերքում են ՊՆ հայտնածը դիվերսիայի վերաբերյալ, սակայն հատկանշական է, որ որևէ տեղեկություն չկա ականորսիչ սարքի մասին, ինչը կարելի է ասել, հերքելով հաստատում է ականորսիչի մասին տեղեկությունը։

ՀՀ ՊՆ լուսանկարը դիվերսանտներից վերցրած ականորսիչից

Ականորսիչների Ադրբեջանին վաճառքի բոլոր տեղեկությունները վերաբերում են Ադրբեջանի հումանիտար գործունեությամբ զբաղվող ականազերծման ազգային գործակալությանը (ANAMA), ընդ որում մեր դիտարկումներում այս ականորսիչներից Ադրբեջանում նկատել ենք միայն ANAMA֊ի մոտ։ Օրինակ՝ VMH3CS ականորսիչ երևում է ANAMA֊ի աշխատակիցներից մեկի ձեռքում 2015թ․ տեսանյութերից մեկում․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ANAMA գործակալության աշխատակիցը VMH3CS ականորսիչով

Vallon ընկերության և ANAMA֊ի միջև համագործակցության տեղեկություններ կան նաև 2011թ֊ից մեկ այլ՝ VMR2 մոդելի ականորսիչների վերաբերյալ:

Թեև ՊՍԾ֊ին կամ բանակին ականորսիչների վաճառքի մասին որևէ տեղեկություն չունենք, չի բացառվում, որ դիվերսանտների ձեռքում այս ականորսիչները հայտնվել են ANAMA֊ի միջոցով։

Աղբյուր`Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով