Հռոմի պապը կոչ է արել միավորվել որպես մեկ մարդկային ընտանիք՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աշխարհին դադարեցնել «բոլոր տեսակի պատերազմները» և գործել որպես «մեկ մարդկային ընտանիք»՝ պայքարելու Covid-19  կորոնավիրուսի համավարակի դեմ:

Ինչպես հայտնում է CNN-ը, Ֆրանցիսկոս պապի ավանդական կիրակնօրյա ելույթը հեռարձակվել է Վատիկանից, քանի որ կորոնավիրուսի պատճառով Սուրբ Պետրոսի հրապարակը փակ է այցելությունների համար:

«Համատեղ գործողություններն ընդդեմ համավարակի կարող են օգնել յուրաքանչյուրիս հասկանալ եղբայրական կապերն ամրապնդելու կարիքը՝ որպես մեկ մարդկային ընտանիքի անդամների», — ելույթի ավարտին ասել է սրբազան քահանայապետը՝ միանալով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշի՝ համաշխարհային հրադադար հաստատելու կոչին:

Այս կոչով համաշխարհային կազմակերպության ղեկավարը հանդես էր եկել օրեր առաջ կորոնավիրուսի տարածման ֆոնին, որը «սահմաններ չի ճանաչում»:

Միանում եմ բոլոր նրանց, ովքեր ընդունել են այս կոչը և հրավիրում եմ բոլորին դադարեցնել բոլոր տեսակի պատերազմները, թշնամությունը և աջակցել մարդասիրական օգնության համար միջանցքների բացմանը և դիվանագիտության թափանցիկությանը» ,- ասել է Հռոմի պապը:

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով