«Հնարավոր է` շատ կարճ ժամանակում ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումները հանվեն». Տիգրան Ավինյան

Հայաստանում նոր կորոնավիրուսով պայմանավորված հայտարարվեց արտակարգ դրություն, որի ընթացքում` մինչև ապրիլի 14-ը, սահմանափակումներ է սահմանված լրատվամիջոցների նկատմամբ։ Այս հարցին  «Առաջին ալիք»֊ին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ գլխավոր պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հարցրել է մեկնաբան Պետրոս Ղազարյանը։

«Արտակարգ դրության պայմաններում էական ազդեցություն ունեցող ապատեղեկատվությունը շատ վտանգավոր է, ինչը կարող է խուճապային տրամադրություններ ստեղծել։ Այնուամենայնիվ, էֆեկտիվության առումով մի բանում պետք է համաձայնեմ, որ, կարծում եմ, ընդհանուր առմամբ, այս փուլում մենք ունենք բոլոր կանխարգելիչ գործիքները՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չեմ կարծում, թե անվստահություն կա պարետատան, նախարարության, կամ վարչապետի հայտնած տեղեկության նկատմամբ։ Այսօր էլ հանդիպում ենք ունեցել խմբագիրների հետ, դեռևս չգիտեմ՝ ինչպես են ամփոփել ու ինչ են եզրակացրել, բայց կարծում եմ՝ հնարավոր է, որ շատ կարճ ժամանակում ԶԼՄ-ների սահմանափակումները հանվեն»,- ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ինչ վերաբերում է կանխարգելիչ գործողություններին ու արտակարգ դրությանը, Ավինյանն ասաց, որ դեռ հստակ չէ, թե երբ կավարտվի այս վիճակը, սակայն եթե տեսնեն, որ կանխարգելիչ գործողություններն էֆեկտիվ են, հնարավոր է, ավելի շուտ չեղարկվի արտակարգ դրության որոշումը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով