ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 18 դեպք․ ընդհանուր թիվը հասավ 102-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 102-ի. Այս մասին Շանթ հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը:

«Հիմա վարակվածների թիվը 102 է, բայց կա առանձնահատկություն: Այս 102 հոգու 75 տոկոսը երկու աղբյուրից են՝ առաջին աղբյուրը Էջմիածնի միջադեպի հետ կապված մարդիկ են, երկորդը՝ արտադրամասի հետ կապված»,- ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարչապետը նշեց, որ պարետատունը որոշում է կայացրել՝ այսօր 20:00-ից Էջմիածնի հսկիչ կետը հանել, որովհետև վերջին օրերին հաջողվել է կայունացնել վիճակը: «Հիմա մեր խնդիրն է  արտադրամասի շուրջ վիճակը կայունացնել»,- ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով