Հերթական առաջարկությունն եմ անում կառավարությանը՝ անկախ նրանից, կլսեն, թե ոչ

Արմեն Աշոտյանի առաջարկությունը՝ կառավարությանը.

«Եվրոպական Միությունը, չնայած իր ներքին խնդիրներին ու ճգնաժամին, այնուհանդերձ պատրաստակամություն է հայտնել հարևանության ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերել որոշ երկրներին։

Երեկ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով կոմիսար Օլիվեր Վարհելին հայտարարեց, որ Արևմտյան Բալկանների երկրներին COVID-19 համաճարակի դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ն պատրաստվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։

Մասնավորապես, ԵՄ-ն որոշել է այդ երկրներին հրատապ կարգով 38 մլն եվրոյի աջակցություն ցուցաբերել՝ որը կուղղվի առողջապահության ոլորտին։ Բացի այդ, ևս 373 մլն եվրո ԵՄ-ն պատրաստվում է հատկացնել այդ երկրներում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման և առողջացման նպատակով։

Հերթական առաջարկությունն եմ անում կառավարությանը՝ անկախ նրանից, կլսեն, թե ոչ․ (կյանքը ցույց տվեց, որ իմ առաջարկներին մեր ԱԳՆ-ում ականջալուր չեն լինում, այնուհետև դրանք ուրիշների կողմից են կյանքի կոչվում)։

Այնուամենայնիվ, առաջարկում եմ Արևելյան Գործընկերության երկրների հետ նախաձեռնել համատեղ դիմում Եվրոպական Միությանը՝ կորոնավիրուսի համաճարակի հարցում աջակցության և համագործակցության խնդրանքով»։

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով