Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուրը թիվը 235 է. հաստատված դեպքերը՝ ըստ օրերի

Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում` այս դեպքերի ծավալը և աշխարհագրությունը որոշակի անհանգստություններ են առաջացնում, Կոտայքի մազրի արտադրական ձեռնարկություն, Երևանի Էրեբունի համայնքի արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել և մենք պետք է ավելի շատ սահմանափակող միջոցառումներ ձեռնարկենք»,- ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նշեց, որ աշխարհում կորոնավիրուսի նոր թափ է հավաքում և դրա որոշ արդյունքներ ՀՀ-ում ենք տեսնում. «Շուրջ 300 հազար մարդ համարվում է կորոնովիրուսով վարակված»,- ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով