Հայաստանին պետք է կառավարության հակաճգնաժամային քայլերի նոր ծրագիր

Այն ծրագիրը,որը հաստատվել է որպես կառավարության ծրագիր ԱԺ-ում այլևս չի կարող լինել կենսունակ մեր երկրի համար:
Այն իհարկե շատ հեռու էր ծրագիր կոչվելուց և ավելի շատ հիշեցնում էր երազանքների մի ամփոփ ժողովածու,սակայն նույնիսկ այդ վիճակում Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը այլևս կարծում եմ ակտուալ չէ:

Օպերատիվ կարճաժամկետ որոշումներից բացի կառավարությունը արդեն պետք է բերի նոր ծրագիր,իսկ եթե չի կարողանում բերել պետք է բերեն այն մարդիկ ովքեր դա կարողեն:Բերել և հիմնավորել և քայլերի ճանապարհային քարտեզը և ժամկետները և միջոցները,թե ինչպես է Հայաստանը ապրելու և զարգանալու այս ճգնաժամային վիճակում և վիճակից հետո:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դժվար չէ հասկանալ,որ երկրի տնտեսությանը հասցված է ահռելի հարված և առաջնորդվել հին ծրագրերով նշանակում է լուրջ չվերաբերվել տնտեսությանը,ինչի արդյունքում կարող ենք ունենալ շատ բարդ իրավիճակներ:
Ավելին`դիլետանտների ժամանակը անցավ ,եկել է լուրջ մասնագետների ժամանակը:Փողոցում քայլած ակտիվիստները պետք հեռանան իսկ իրենց փոխարեն գան ոլորտների մասնագետներ:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով