«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը պաշտպանիչ միջոցներ են տրամադրել բնակչության առավել խոցելի խմբերին․ ՀԷՑ մամուլի խոսնակ

Հայաստանի Հանրապետությունում գործող տարեցների շուրջօրյա խնամքի թվով 5 խնամքի կենտրոնները, ինչպես նաև Էջմիածնի քաղաքապետարանն այսօր ապահովվել են որոշակի քանակության դիմակներով, ձեռնոցներով, ալկոգելերով ու ախտահանիչ միջոցներով:

Ելնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներից և հատկապես խոցելի խմբերին պաշտպանելու նպատակով՝ ՙՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությունն ու ՛՛Տաշիր՛՛ բարեգործական հիմնադրամը անհրաժեշտ պարագաներ են տրամադրել Երևանի Նորքի և թիվ 1 տուն-ինտերնատներին, Գյումրու և Վարդենիսի տուն-ինտերնատներին, ինչպես նաև ՛՛Վանաձորի տարեցների տուն՛՛ հիմնադրամին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

՛՛Կորոնավիրուսի խնդիրը համընդհանուր է և, կարծում եմ, մեզնից յուրաքանչյուրը պետք է  մտածի, թե ինչով և ում կարող է օգնել: Այսօր անհրաժեշտ է աջակցել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Առողջություն բոլորիս՚՚, – նշում է ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերության կորպորատիվ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով