Հայաստանի բոլոր ընտանիքների երկու ամսվա կոմունալ վճարումները չեղարկել՝ հիմք ընդունելով հայտարարված Արտակարգ դրությունը.«Հայոց Արծիվներ»

 

Պահանջ՝  Կառավարությանը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 26.03.2020 թ.

 Հայաստանում հայտարարված արտակարգ դրության տերը բացառապես Հայաստանի Հանրապետության Կառավարությունն է, հետևաբար, ստեղծված իրավիճում, Հայաստանի Կառավարությունը պարտավոր է իր վրա վերցնել Հայաստանի յուրաքանչյուր ընտանիքի՝ սույն թվականի մարտ, ապրիլ ամիսների կոմունալ (գազ, լույս, ջուր) վճարումները:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջո՛ւմ է Հայաստանի Կառավարությունից՝ Հայաստանի բոլոր ընտանիքների երկու ամսվա կոմունալ վճարումները չեղարկել և տարբերակներ չփնտրել կոմունալ վճարների մարման՝ «Հայոց Արծիվների» պահանջած ձևը փոխելու համար: Հայաստանի ոչ մի ընտանիք, ոչ մի քաղաքացի ո՛չ հիմա, ո՛չ էլ երբևէ չպետք է վճարի սեփական տան կոմունալները (գազ, լույս, ջուր)՝ 2020 թվականի մարտ, ապրիլ ամիսների համար՝ Կառավարության կողմից հայտարարված Արտակարգ դրության պատճառով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»

 կուսակցության նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով