Հարուցվել է քրգործ հակառակորդի կողմից զինծառայողներին հրազենային վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ

2020 թվականի մարտի 30-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, հակառակորդի մի խումբ զինծառայողներ ազգային և կրոնական ատելության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ և հրաձգային զինատեսակներից կրակահերթեր արձակել:

Միաժամանակ, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակահերթեր են արձակել զորամասի նշված և այլ մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ավագ լեյտենանտ Դ.Միրզոյանը, պայմանագրային զինծառայող Ա.Կյուրեղյանը և ենթասպա Ս.Գալստյանը ստացել են մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար

16.04.2021

Չզարմանաք, եթե շուտով 2-րդ ու 3-րդ նախագահներին ձերբակալեն կապիտուլյանտի պարտված պատերազմի համար․ Նարեկ Սամսոնյան

18.04.2021

Ստացվեց այն, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ համոզմունքը, որ ինքը կարա երկիր պահի ու կառուցի մնաց, իսկ նրան «իշխանություն տվողները» սահուն և մեղմ ասաց չքվեցին.Մկրտչյան

20.04.2021

Ի՞նչ էր ուտում Նիկոլը Մեղրիի ռեստորանում (մենյու).Գագիկ Համբարյան

21.04.2021

Պատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը. ևս 71 անուն. Razm.info

17.04.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով