Հանրային ՀԸ-ին գովազդ հեռարձակելու հնարավորություն տալը մասնավոր հեռուստաընկերություններին ճնշումների ենթարկելու և նրանց գործունեությունը դադարեցնելուն միտված հերթական քայլն է․ «Մեդիա պաշտպան»

 

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծն ԱԺ֊ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Այսպիսով՝ Հանրային հեռուստաընկերությանը կոմերցիոն գովազդ հեռարձակելու հնարավորություն տրվեց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս որոշման արդյունքում, շատ մասնավոր հեռուստաընկերություններ, որոնք չունեն պետական ֆինանսավորում, հայտնվելու են ճգնաժամի մեջ։ Հանրային հեռուստաընկերությունը պետբյուջեից ամսական ստանում է 1․200․000 դոլար, այս ամենին գովազդի ավելացումը անհավասար պայմաններ է ստեղծելու մասնավոր հեռուստաընկերությունների համար։

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, գովազդատուներն արդեն իսկ կտրուկ կրճատել կամ, ընդհանրապես, հանել են գովազդային բյուջեները։ Իշխանությունն այս քայլով ճգնաժամ չի լուծում, հակառակը՝ նոր ճգնաժամ է ստեղծում մասնավոր հեռուստաընկերությունների համար։ Ըստ «Մեդիա պաշտպանի»՝ սա մասնավոր հեռուստաընկերություններին ճնշումների ենթարկելու և նրանց գործունեությունը դադարեցնելուն միտված հերթական քայլն է

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով