«Համոզված եմ, որ սա անձնական հաշվերհարդարի մի մասն է».Նարե Գրիգորյան

Քիչ առաջ փաստաբան Մակինյանի էջից տեղեկացա, որ ինչ-որ ապօրինություններ են պատրաստվում գործարար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի դեմ: Հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի անձնական վատ վերաբերմունքը Հայրապետյանի անձի հանդեպ /մեղմ ասած՝ վատ/, համոզված եմ, որ սա անձնական հաշվերհարդարի մի մասն է:
Եթե մեր իշխանությունները փոքր-ինչ տղամարդկություն, փոքր-ինչ սրբություն, փոքր-ինչ սկզբունք և ողնաշար ունենային, իրենց հարցերը Հայրապետյանի և մյուս ընդդիմադիրների հետ կփորձեին լուծել զուտ նրանց հետ հարցուպատասպանի միջոցով՝ առանց խառնելու ընտանիքը:

Բայց ոչ, սա Նիկոլի ռեժիմն է, այստեղ հիմնական զենքը կնոջ, ծնողի, երեխայի, զավակի ուղղությամբ հասցվող հարվածն է: Սեփական փորձից եմ ասում՝ օրական հայհոյանք եմ մաքրում իմ էջից՝ ուղղված անչափահաս երեխայիս:
Մեթոդները ստոր են, մեթոդները անչափ զազրելի ու նողկալի են, և եթե նույնիսկ Նիկոլը դրախտ կառուցի /ֆանտաստիկայի ոլորտից/ , միևնույն է՝ սա կիսաֆաշիստական համակարգ է, ՀԱԿԱմարդկային, ՀԱԿԱ հումանիստական:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նարե Գրիգորյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով