Համայնքների խոշորացման նոր ալիք, կխոշորացվի 20 համայնք ևս․ առաջարկներ կան նաև խորհրդային տարիների վարչական բաժանումներին անցնելու.«Փաստ»

«Հայաստանում 2016 թվականից իրականացվում է համայնքների խոշորացման ծրագիր, որն սկզբնական փուլում իրականացվում էր որպես պիլոտային ծրագիր, իսկ արդեն հետագայում՝ 2017-ից, ավելի լայն կիրառում ստացավ։ Ներկայումս Հայաստանում կա 53 խոշորացված համայնք, սակայն այս գործընթացը դեռևս վերջնական փուլում չէ։

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանություններն առաջիկայում ձեռնամուխ են լինելու խոշորացման նոր ալիքի. տվյալ պարագայում խոսքը խոշորացման նախապատրաստվող ևս 20 համայնքի մասին է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանության տարբեր ներկայացուցիչներ առաջ են քաշում նաև խորհրդային տարիների վարչական բաժանումների գաղափարը, այն է՝ ունենալ 36 համայնք, որոնք փաստացի կվերացնեն նաև մարզպետարանների գոյության անհրաժեշտությունը։

Այս տեսակետի կողմնակիցները գտնում են, որ նախկին վարչական բաժանումն իր բաշխվածությամբ ու ընդհանուր կառուցվածքով ավելի էֆեկտիվ էր և համապատասխանում էր բնակչության սոցիալիզացվածության չափորոշիչներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով