Համավարակի հանգամանքը կրկին վեր հանեց այն ողջ սնանկությունը

Համավարակի հանգամանքը կրկին վեր հանեց այն ողջ սնանկությունը, որն ամբողջացած էր ԵՎրոմիություն կոչվող գոլբալիստական-ներոլիբերալ նախագծի մեջ: Թե՛ կառուցվածքային, թե՛ գործառութային առումով ԵՄ-ն ոչ միայն ի վիճակի չեղավ արդյունավետ վերահսկողություն սահմանելու վարակի կանխարգելման վրա, այլև ինչ-որ առումով բարենպաստ եղավ արագ ու անարգել տարածման համար: ԵՄ նախագծի առաջամարտիկներից Անգելա Մերկելը գերադասեց ինքնամեկուսանալ, չնայած այն բանին, որ նրա հնարավոր վարակված լինելու հանգամանքը շատ արագ հերքվեց: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդհանրապես նախազգուշացրեց ԵՄ-ի իր գործընկերներին, որ Շենգենյան գոտին կարող է փլուզվել, եթե ԵՄ երկրները համերաշխություն չցուցաբերեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում: Բառացի հայտարարվեց. «Խաղաքարտին դրված է եվրոպական նախագծի գոյությունը»:

Երկրորդ աշխարհամարտից ի վեր Եվրոպան իր մաշկի վրա խնդրի ծանրություն չեր զգացել, սրան գումարվեց որոշումների ընդունման հարցում հանդես բերվող ներկայիս դանդաղկոտությունը և անվտանգ թվացող եվրոպական հասարակական կյանքը մի ակնթարթում հայտնվեց խուճապի մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Գարեգին  Պետրոսյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով