Համապատասխան կառույցները հերթականությամբ ուսումնասիրում և «գույքագրում» են նախկին իշխանությունների ունեցվածքը.«Փաստ»

«Օրեր առաջ՝ դեռ չչեղարկված սահմանադրական հանրաքվեի «ԱՅՈ»-ի քարոզարշավին, Նիկոլ Փաշինյանը, խոսելով «նախկին ռեժիմի» ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու մասին, հրապարակավ անուններ հնչեցրեց և հավելեց, որ «ինքնակամ պետությունից թալանածը բերեն, հետ վերադարձնեն պետական գանձարան»։

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ համապատասխան կառույցները հերթականությամբ ուսումնասիրում և «գույքագրում» են տարբեր անձանց ունեցվածքը. մենք տեղեկություններ ունենք, որ այդ «կարգավորումներն» իշխանություններն իրականացնելու են ապօրինի գույքի ձեռքբերման մասին վերջերս ընդունած օրենքի շրջանակներում։ Այլ կերպ ասած՝ կազմում են «նախկինների» ցուցակ, յուրատեսակ «հերթագրում» են կատարում՝ ում մասին երբ հայտարարելու, ինչ պարբերականությամբ հայտարարելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ ի՞նչ սկզբունքով են «հերթագրելու», հարցրինք իշխանական մեր զրուցակցին: «Հաստատ՝ ոչ այբբենական կարգով,-կեսլուրջ-կեսկատակ ասաց նա»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով