Գրանտածին հայկական ՀԿ-ներին Արցախ ուղարկելու փոխարեն, մեծացրեք այլ երկրների հասարակական-քաղաքական շրջանակներից դիտորդական առաքելությունները

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նորից ստիպված եմ խոսել ճշմարտության մասին։ Որովհետև սխալ տեղեկատվությունը նախատեսված է նրանց համար, ովքեր տեղյակ չեն քաղաքականությունից։

Ովքեր սիրում են ճշմարտությունը, պետք է իմանան, որ Արցախը վաղուց է հայտնվել միջազգային ժողովրդավարական չափումներում և գրեթե միշտ էլ եղել է Freedom House -ի չափանիշներով՝ մասսամբ ազատ երկրների շարքում։ Օրինակ՝ 2015թ., 2016թ., 2017թ. զեկույցների մասին նյութերը դեռևս համացանցում են։

Գրանտածին հայկական ՀԿ-ներին Արցախ ուղարկելու փոխարեն, մեծացրեք այլ երկրների հասարակական-քաղաքական շրջանակներից դիտորդական առաքելությունները Արցախի առաջիկա ընտրություններում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Դա է իրական ցուցանիշներից մեկը, եթե ժողովրդավարական քարտեզի վրա Արցախի տեղը փորձում եք ամրապնդել։ Այլապես ուրիշի կարած վերմակն անընդհատ դեպի ձեզ ձգելով ո՞ւր եք հասնելու»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով