«Գնում ենք համընդհանուր վերահսկողության». Հարութ Ակլունց

Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ի ԳԻՏՈՒՅԹՈՒՆ
Ազգային Ժողովը քննարկում է Կառավարության առաջարկած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է արտակարգ դրության ընթացքում բջջային կապի օպերատորներից ստանալ առանց բացառության ԲՈԼՈՐ ԱՆՁԱՆՑ տեղորոշման և տեղաշարժի տվյալները, ինչպես նաև հեռախոսազանգերի հասցեատերերի և դրանց ժամանակահատվածի վերաբերյալ տվյալները:

Սա մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքների, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի չափից դուրս խիստ միջամտություն ու սահմանափակում է: Մնում է հեռախոսազրույցները լսեն ու ձայնագրեն:

Հ․Գ․ Գնում ենք համընդհանուր (ՏՈՏԱԼ) վերահսկողության»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով