Գերեզմանել խորհրդային ժառանգության գիտական համակարգը մինչև վերջ. ցանկանում են փակել Գիտությունների Ազգային Ակադեմիան

 

«Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է»` սա այն դոկտրինն է, որը Արցախի հարցով հայտարարությունների շրջանակներում 90-ականներին առաջ է քաշել Հայաստանի 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա ի նկատի ուներ, որ Հայաստանին պետք չէ ունենալ հզոր և մարտունակ բանակ, այլ պետք է դիմել օտարերկրա միջազգային ուժերին, ապավինել նրանց և ապավինել նրանց պաշտպանությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր ավագ սերնդի գիտաշխատողները շատ լավ հիշում են նաև, որ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը այն անձանցից մեկն էր, ով այդ տարիներին արտահայտվել է նաև կրթական համակարգի և Հայաստանի գիտությունների Ազգային ակադեմիայի դեմ: Լևոն Տեր-Պետրոսյանական և Բլեյանական այդ քաղաքականությունն էլ կարելի է անվանել «Մեր խելացիությունը մեր տգիտության մեջ է»:

Պատկերացրեք ինքներդ, թե ի՞նչ եղավ 1991-ին, երբ Հայաստանի սոցիալիստական ռեժիմը փոխարինվեց կապիտալիզմով և ազատ շուկայական հարաբերությամբ ու լրիվ պետական հոգածության ներքո գտնվող ու ողջ երկրագնդում 1-ին տեղը զբաղեցնող կրթական և գիտական համակարգը մեկ ակնթարթում վերածվեց բեռի: Գիտաշխատողները հիշում են, որ ամեն ինչ սկսվեց դեռ 80-ականների վերջերից, երբ առաջին անգամ սկսեցին լսել Ջորջ Սորոսի անունը: Ասում են թե Ջորջ Սորոսը Հայաստանի սովետական արխիվներից և համալսարականաններից գնում էր գիտաշխատողների աշխատանքները, մեկ թղթապանակի դիմաց վճարելով 10-ից 20 դոլար գումար, որը այն ժամանակվա չափանիշներով 1-2 ամսվա աշխատավարձն էր, իսկ երկրում՝ սով ու պատերազմ էր, և շատերը չդիմանալավ գայթակղությանը, արեցին դա և վաճառեցին իրենց աշխատանքները: Այդ ամենից հետո սկսվեց նաև արդեն բոլորիս հայտնի ուղեղների արտահոստը, և Հայաստանից դուրս գնացին նաև առաջատար գիտաշխատողները:

Ի դեպ, դա հենց այն տարիներն էին, երբ երկրագնի հակառակ կողմում՝ ԱՄՆ-ում տեղի էին ունենում հակառակ գործընթացները, տեղի ունեցով համակարգչային բումը և լամպային տեխնոլոգիայով արտադրվող հսկայական հաշվիչ մեքենաներին միանգամից սկսեցին փոխարինել միկրոչիպերով և միկրոսխեմաներով աշխատող փոքր համակարգիչները: 1994-ից 1995ը ՀՀ լուսավորության նախարարի պաշտոնակատար, իսկ 1995-1996թ. ՀՀ ԿԳՆ առաջին փոխնախարար դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի մտերիմ և ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Բլեյանը, որը «դրսից» իր հետ բերել էր կապիտալիստական երկրների կրթական համակարգի մոդելը: Ըստ Աշոտ Բլեյանի պլանի, մանկապարտեզները, դպրոցները, ուսումնարանները, համալսարանները, քոլեջները, ակադեմիաները ոչ այլինչ էին, քան ոչ շահութաբեր և վնաս տվող կառույցներ և բեռ, որոնցից պետք է հնարավորին չափ շուտ ազատվել և ձեռք բերել օգուտներ: Եվ ահա թե ինչ արեց Աշոտ Բլեյանը: Զարկ տվեց կոպերատիվ համալսարանների, ուսումնարանների, քոլեջների, մանկապարտեզների, ակադեմիաների և այլ հաստատությունների ստեղծմանը: Յուրաքանչյուր գումար ունեցող անձ հնարավորություն ունեցավ իր ուզած տիպի իր սեփական կրթական հաստատությունը ստեղծելու, որի համար շատ հաճախ հիմք էին ծառայում հենց պետական հաստատությունները: Վաճառվեցին և չնչին կոպեկների դիմաց երկարաժամկետ պայամանգրերով վարձով տրվեցին հսկայական կրթական հաստատություններ և տարածքներ, այդ թվում անգամ ԳԱԱ-ի, ԵՊՀ-ի տարածքներից: Բազմաթիիվ մանկապարտեզների տարածքներ ընդհանրապես պետության կողմից կոպեկներով վաճառվեցին, վերածվեցին բնակելի շենքերի, կամ նվիրաբերվեցին ՀՀՇ-ական կլանին ծառայություններ մատուցած անձանց և չինովնիկներին: Օգտագործելով պետության առջև ծառացած պատերազմական վտանգը, աղքատության բարձր մակարդակը և սովը,  Բլեյանն և Տեր-Պետրոսյանը գտան ռեժիմի արդարացումը՝ «Մենք ազատվում ենք շահույթ չբերող հաստատություններից և շինություններից, որոնք բեռ են և անպետք հնամաշ անորակ շինություններ են, այնինչ վաճառելով մենք փող ենք բերում բյուժե և հոգում մեր պետության կարիքները, փակում են ճեղքված բյուջեն…» : ՀՀՇ-ական կլանի կողմից բոլոր բանիմաց և գիտակից անձինք ենթարկվում էին ռեպռեսիաների, որի արդյունքում կամ լքում էին Հայաստանը, կամ էլ ենթարկվում «վերբովկայի» և սկսում ծառայել նոր գիտական ռեժիմին: ՀՀՇ-ն իր մերձավորներին նշանակում էր գիտական հաստատությունների տեր և տիրակալ, որոնց իրենց աթոռում մնալ օգնում էին և սատարում էին նաև Սորոսական հիմնադրաամներն ու ՀԿ-ները: Օրինակ, նրանցից մեկը՝ պրոֆեսոր Սուրեն Զոլյանը Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր է նշանակվել և իշխել ուղիղ 15 տարի (1997-ից 2012-ը):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2012-ին միայն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համառ ջանքերի շնորհիվ է, որ հնարավոր եղավ Սուրեն Զոլյանին պարզապես դուրս վռնդել ԵՊԼՀ-ից: Դրանից հետո էլ սակայն Սուրեն Զոլյանը դիմել էր դատարան և երկար ժամանակ իր վերադարձն էր պահանջում, պնդելով, որ իրեն պաշտոնից զրկել են ապօրինաբար: Հենց Արմեն Աշոտյանի համառ ջանքերի շնորհիվ է նաև, որ ԵՊՀ-ում ազատագրվեցին կոպերատիվ համալսարանների վարձակալած վերջին տարածքները: Մի խոսքով, Արմեն Աշոտյանն այն անձն է, որին հաջողվեց ազատագրել այն տարածքները, որոնք դեռ հնարավոր էր վերադարձնել պետությանը և այն անձն է, որը կարողացավ քիչ թե շատ ազատվել դեռ ՀՀՇ-ական տարիներից ձևավորված կլանային պաշտոնավարման համակարգից:

Ի դեպ, ասում են, որ նույն Սուրեն Զոլյանն իրեն փոխարինող էր պատրաստում իր որդի՝ Միքայել Զոլյանին, որն արդեն իսկ գիտաշխատող էր և բաժնի պետ էր իր հոր սեփականությունը դարձած համալսարանում, իսկ այսօր «թավշյա հեղափոխական» է և «Իմ քայլ»-ական պատգամավոր: Կարող եք կարծել, թե դա պատահականություն է, մասնավոր դեպք և դա չի փաստում Նիկոլ Փաշինյանի կապը ՀՀՇ-ական պրոֆեսորադասախոսական կլանի հետ: Այստեղ հարկավոր է հիշեցնել նաև, որ 1998-ին նույն Աշոտ Բլեյանը եղել է ՀՀՇ-ի կողմից առաջադրված ՀՀ Նախագահի թեկնածուն, իսկ Նիկոլ Փաշինյանը՝  նրա ենթական և նախընտրական շտաբի անդամը:

ՀՀՇ-ական կլանի պրոֆեսորադասախոսական դինաստիաների ժառանգներից և նրանց կողմից «վերբովկա»-ի ենթարկված անձանցից են նաև Տիգրան Ավինյանը, Արսեն Թորոսյանը, Արայիկ Հարությունյանը, Լիլիթ Մակունցը, Թագուհի Ղազարյանը, Կարպիս Փաշոյանը, Վահան Կոստանյանը, Դավիթ Սանասարյանը և մի շարք այլ անձինք: Մի խոսքով՝ համալսարական հաստատությունները ՀՀՇ-ականների կլանի համար հանք էին ընդդիմադիր գործիքչներ հայթհայթերու և սեփականեցնելու համար, իսկ ի՞նչ է նրանց համար Գիտություննների Ազգային Ակադեմիան՝ բկներին մնացած փուշ կամ ոսկոր, որից ցանկանում են օր առաջ ազատվել: Մեզ ակադեմիա պետք չէ, մեզ գիտություն և արտադրություն պետք չէ, և մենք արտադրողից պիտի վերածվենք սպառողի: Սա է նրանց քարոզչությունը:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով