Դեսպանատունը ռուս զբոսաշրջիկներին կոչ է արել Հայաստանից հնարավորինս սեղմ ժամկետներում վերադառնալ Ռուսաստան

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Հայաստանում գտնվող ռուս զբոսաշրջիկների համար:

«Մենք առաջարկում ենք, որ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք Հայաստանում են զբոսաշրջային նպատակներով, հնարավորինս սեղմ ժամկետներում վերադառնալ Ռուսաստան՝ օդային ճանապարհով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիները կարող են տուն վերադառնալու վերաբերյալ խորհուրդներ ստանալ՝ կապ հաստատելով «Ռոստուրիզմի» թեժ գծի և Արտաքին գործերի նախարարության հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով