Դատարանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության մասին որոշում չկայացրեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունների լուծումը՝ մինչև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը:

Կողմերը դատարանի որոշումը կստանան մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գործով անցնող 4 ամբաստանյալների պաշտպանները միջնորդությունները ներկայացնելիս առաջինը նշում էին Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի որոշակիության/անորոշության հարցը և այն փաստը, որ Քրեական օրենսգրքում 2008թ. մարտին չկար նման հոդված, ու այդ հոդվածը ՔՕ-ում մտցվել է 2009թ. մարտի 18-ին՝ դեպքերից ավելի քան մեկ տարի հետո: Փաստաբանները, այս փաստը հիմքում դնելով,  դատարանում հայտարարում էին, որ անձը չի կարող մեղադրվել մի արարքի համար, որն իրականացնելու ժամանակ այն չի քրեականացվել ու դրա համար պատիժ չի նախատեսվել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով