ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը նշանադրվել է․ մասնակցել են ամենամոտ հարազատները, 20 հոգին չեն գերազանցել.«Հրապարակ»

«Ուրբաթ օրը ընտանեկան նեղ միջավայրում տեղի է ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի նշանադրության արարողությունը:

Մասնակցել են ամենամոտ հարազատները, 20 հոգին չեն գերազանցել՝ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից և արտակարգ դրության թելադրած պայմաններից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատգամավորի ընտրյալն իր դասընկերն է, ով վերջին երեսուն տարիներին բնակվել է արտերկրում և վերջերս է Հայաստան վերադարձել՝ մշտական բնակության նպատակով:

Ի դեպ, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված՝ 27-ամյա որդու մահվան կապակցությամբ հոգեհանգիստ չի արել նաև Արթուր Աղաբեկյանը՝ չցանկանալով վտանգել մարդկանց կյանքը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով