Բացի պուպուշ շունիկից ինչպի՞սի ձեռքբերումներ են եղել Վրաստան այցի ժամանակ

Օրերս ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը իր շքախմբով մեկնել էր Վրաստան և մի շարք հանդիպումներ ունեցել: Մասնավորապես Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, տեղի հայ համայնքի հետ։

Հասկանալի է, որ հանդիպումը եղել է ամենաբարձր մակարդակներում: Հաշվի առնելով Վրաստանի աշխարհաքաղաքական դիրքը, այդպիսի բարձր մակարդակով հանդիպումը կարող էր շատ հեռանկարային լիներ Հայաստանի համար: Կարող էր, բայց չդարձավ: Եթե իհարկե Փաշինյանը չի ձեռք բերել պայմանավորվածություններ, որոնց մասին չի բարձրաձայնում, բայց դա քիչ հավանական է: Ճանաչելով Փաշինյանին, կարող ենք ասել, որ նման պայմանավորվածությունների մասին նա անմիջապես ուղիղ եթերով կհայտարարեր ամբողջ աշխարհին: Վրաստանից վերադառնալուց հետո, վարչապետը ԱԺ-ում ամփոփեց իր այցը, և ըստ էության միակ ձեռքբերումն այն էր, որ «Հայաստանն ու Վրաստանը ստորագրեցին հուշագիր, որի արդյունքում քաղաքացիները սահմանը ID քարտերով հատելու հնարավորություն կունենան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք պայմանավորվեցինք, որ այսուհետ կանցնենք այդ հուշագրի իրացմանը»: Այսինքն, դեռ ճանապարհ կա անցնելու, այնպես չէ, որ հենց վաղը ՀՀ քաղաքացիները կկարողանան ID քարտերով հատել Հայաստան-Վրաստան սահմանը: Այնպես որ, սա էլ դեռ ձեռքբերում չենք կարող համարել: Չկա որևէ արդյունք նաև հայ համայնքի հետ հանդիպումից հետո, այն ինչ կարող էին լինել պայմանավորվածություններ գոնե տուրիզմի ոլորտում: Իհարկե շատ լավ է, որ երկու կողմերն էլ հայտարարություններ արեցին այն մասին, որ հայ-վրացական հարաբերությունները միշտ առանձնացել են հատուկ ջերմությամբ, բարիդրացիական մթնոլորտով և համագործակցությամբ: Սակայն այդպիսի դեկլարատիվ հայտարարությունները կարելի է համարել ուղղակի formule politesse: Լուրջ ձեռքբերումների փոխարեն համացանցը ողողվեց պուպուշ շունիկի լուսանկարներով: Շունիկին Փաշինյանին նվեր է տվել Վրաստանի վարչապետը, ինչի կապակցությամբ Փաշինյանն ցնծության մեջ էր և հենց տեղում մի քանի լուսանկար հրապարակեց շունիկի հետ:

Այստեղ պիտի անդրադառնանք Վրաստան-Սդրբեջան հարաբերություններին և արձանագրենք, որ այդ երկրների միջև, չնայած ժամանակ առ ժամանակ ծագող խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերվում են սահմանամերձ շրջանների հուշարձաններին, շատ ավելի արդյունավետ են և բավականին դինամիկ են զարգանում: Ակնհայտ է, որ թեպետ հայկական կողմը բոցաշունչ հայտարարություններ է անում արդյունավետ հարաբերությունների մասին, Վրաստանում արձագանքը շատ ավելի զուսպ է:

Արդյունքում ունենք պաշտոնական այց, որի միակ լուրջ ձեռքբերումը պուպուշ շունիկն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով