ԱԺ պատգամավորների մոտ մի թեստը հաստատել է կորոնավիրուսի առկայությունը, մյուսը՝ հերքել. armeniasputnik.am

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօրվա նիստի ընթացքում հայտնեց, որ պատգամավորներից երկուսի մոտ կորոնավիրուսի առկայությունը հաստատվել է, ապա հերքվել: Նա տեղեկացրեց, որ պատգամավորները թեստավորվել են Արցախի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ԱՀ մեկնելուց առաջ:

«Ռապիդ թեստերով 2 պատգամավորի մոտ թեստը դրական էր եղել, և նրանք անցել են կրկնակի թեստավորման, արդեն ՊՇՌ թեստերով: Եվ ահա ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ գիշերն ինձ առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ այս կրկնակի թեստի արդյունքներն արդեն եղել են բացասական, բարեբախտաբար մեր որևէ գործընկերոջ մոտ կորոնավիրուսի առկայություն չի հաստատվել, կասկածն էլ հերքվել է»,- ասաց Միրզոյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ նախագահը նշեց, որ այս հայտարարությունն ինքը պարտավոր էր անել խորհրդարանի հետագա աշխատանքները նորմալ շարունակելու համար:

Նշենք, որ ՀՀ ԱԺ-ն այսօր կառավարության առաջարկով արտահերթ նիստ է գումարել՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի ու իրավիճակի հետ կապված որոշ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի քննարկման նպատակով:

Այսօրվա տվյալներով` Հայաստանում 482 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Վարակման առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին: Վարակվածներից երեքը մահացել են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

armeniasputnik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով