ԱԺ-ն միաձայն ընդունեց մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու դեպքում իրավական պատասխանատվություն սահմանելու նախագիծը

ԱԺ-ն միաձայն՝ 117 կողմ ձայնով ընդունեց մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու դեպքում իրավական պատասխանատվություն սահմանելու նախագիծը:

Վարման կարգով ելույթ ունեցավ ԼՀԿ խմբկցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որն արձագանքեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին. «Վերջին արտակարգ դրությունը, որ հայտարարվել էր 2008-ի մարտի 1-ի ժամանակ, վառված, ջարդված, թալանված խանութները փոխհատուցում են ստացել Կառավարությոունից, բայց ֆիզիկական անձ չէին: Կառավարության որոշումով փող ստացան իրենց վնասների դիմաց: Այսինքն՝ նախադեպ ունենք, վատ նախադեպ է, հիմա կարող ենք այդ նույն նախադեպն ավելի լավ կիրառել տուժածների համար»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ նշեց, որ կայքում դրված տարբերակը տարբերվում է նրանից, ինչ նախարարը ներկայացրեց: ««Ակնհայտ հղին» գրված չէ և 124.1 հոդվածի վերնագիրը «Կորանավիրուսով վարակելն» է, բյաց հանձնաժողովում պայմանավորվածություն էր ձեռք բերվել այլ անուն դնել»,- նշեց պատգամավորը:

Իմքայլական Վլադիմիր Վարդանյանն էլ պարզաբանեց, որ հանձնաժողովի նիստն ընդամնեը 10 րոպե առաջ էր: «Այո, լրամշակված տարբերակն է ձեր առջև, սա պետք է շտկել, իսկ «նոր կորոնավիրուս» եզրույթը հանձնաժողովում քննարկված առաջարկի հիման վրա լրամշակված նախագծի տեքստն է»,- նշեց նա:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հստակեցրեց որ այժմ քվեարկում են «ակնհայտ հղի» եզրույթով և «նոր կորոնավիրուսի» վերաբերյալ հիշատկմամբ: Օրենքը դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն՝ 117 կողմ ձայնով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասել էր, որ նախագծում ձևակերպումների խնդիր կա հղի կանանց մասով, քանի որ հղիության սկզբնական փուլում հնարավոր չէ արտաքուստ տարբերել՝ կինը հղի է, թե ոչ, ինչին ի պատասխալ Վլադիմիր Վարդանյանն ասել էր, որ ձևակերպումը փոխվել է «ակնհայտ հղի կնոջ նկատմամբ» շարադրմամբ:

Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է պաստասխանատվություն սահմանել արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջները չպահպանելու համար։ Կարգավորվում է նաև պատասխանատվությունը արգելված տեղեկատվության հրապարակման և տարածման համար ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանված պահանջները խախտելու համար։

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է պատասխանատվություն սահմանել արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար« որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով