«Այսօր մարդը չգիտի` ինչպես սնվի, բայց ասում են, որ վարկը չվճարելու դեպքում տոկոսներ են ավելանալու». Գագիկ Ծառուկյան

«Այսօրվա ստեղծված իրավիճակում բոլորս ենք պատասխանատու, բոլորն էլ ասում են՝ միասնական պետք է լինենք, բայց սա ոչ թե խոսքով պետք է լինի, այլ լիարժեք միասնական պետք է լինենք: Եթե տեսնում ենք խնդիրը, պետք է դրան լուծում առաջարկենք»,- այս մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած հատուկ նիստին ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նշենք, որ հատուկ նիստում քննարկվում է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը, առաջացած խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ իրենք ոչ միայն խնդիրն են ներկայացնում, այլև դրա լուծման մոտեցումը, քանի որ խոսում ու մտածում են երկրի, ժողովրդի և ապագայի համար: Ուստի, նրա խոսքով՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ասելու խնդրի լուծման իր մոտեցումը:

«Այսօր բոլորս էլ գիտենք, որ այս վիրուսը Հայաստանում չի եղել, առաջին քայլը պետք է այն լիներ, որ այնպես անեին, որ վիրուսը ներս չմտներ, եթե ներս է մտել և, իմանալով, որ մեկը հարսանիք է եղել, մեկը՝ նշանադրեք, ու շփվելով՝ պարզ է, որ համատարած այն տարածվել է: Ես դժգոհ եմ՝ ինչո՞ւ, որովհետև այսօր բոլոր սահմաններում պետք է թեստեր լինեին, օդանավակայանում, հիվանդանոցներում և ցանկացած վայրում, բայց որևէ տեղ չկա, լիարժեք թեստերով պետք է ստուգեին և համապատասխանաբար մարդկանց մուտքն արգելեին կամ թույլատրեին այս կամ այն վայր: Ես արդեն ասել եմ, որ այսօր Բելառուսիայում բոլոր տեղերը բաց են, պարզ է՝ ստուգում են, կասկածյալներին մեկուսացնում են, առողջներին՝ թողնում»,- շեշտեց Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսով՝ այսօր կա 200 հազար ընտանիք, որոնք օրավաձով են աշխատում, հիմա  նրանք չեն աշխատում, ոստի առաջարկում է, որպեսզի ամսական նրանց գումար տրամադրվի 70.000 դրամի չափով, որպեզի մարդիկ կարողանան գոյատևել, և ավելի վատ իրավիճակներ չստեղծվեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մենք ասում ենք, որ բանկային համակարգում վարկառուների դեպքում 3 ամսով ներում լինի, մարդը գումար չունի, չգիտի՝ ինչպես սնվի, և այդ մարդուն ասում են, որ, եթե այսօր վարկը չի վճարում, երկու ամիս հետո տոկոսներ են ավելանալու. Եղբայր, ինչո՞ւ եք ընկել մեր ժողովրդի հետևից: Այսօր մենք ոչ թե ուզում ենք «լավամարդ» լինել, ցեխ շպրտել, այսօր դրա ժամանակը չէ, մենք պատրաստ ենք 24  ժամ աշխատել և ներկայացնել մեր լուծումները: Այսօր չպետք է լինի իմը և քոնը, փոխարենը՝ պետք է լինի իրական և արդյունավետ առաջարկներ»,- հավելեց Գագիկ Ծառուկյանը:

Նա նաև ընդգծեց, որ այսօրվա քննարկման արձանագրությունը կկազմեն և մեկ օրինակ կուղարկեն ԱԺ նախագահին, մեկ օրինակ էլ՝ Կառավարությանը՝ ցույց տալով, թե որոնք են իրենց առաջարկներն ու խնդիրների լուծումները ստեղծված իրավիճակում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով