«Այսօր այս արտակարգ դրության ժամանակ մենք ունենք մի շարք խնդիրներ ,ինչի մասին ամիսներ շարունակ աղաղակում էին մասնագետները».Նունե Ներսիսյան

Այսօր այս արտակարգ դրության ժամանակ մենք ունենք մի շարք խնդիրներ ,ինչի մասին ամիսներ շարունակ աղաղակում էին մասնագետները : Հիշում եք, երբ ամիսներ առաջ Արսեն Թորոսյանի թեթև ձեռքով փակվեց հակատուբերկուլյոզային դիսպանսերը : Բավական չէ ամբողջ ծառայությունը դադարեցվեց, մի բան էլ մասնագետներին առաջարկեցին այլ աշխատանքներ , օրինակ` աման լվացող,բեռնատարի վարորդ ,պահակ և նմանապիտ աբսուրդային գործեր: Հիմա մյուս խնդիրը `ՁԻԱՀ կենտրոնը: Կոնտրոն ,որը ունի կարևորագույն նշանակություն և հենց այս ժամանակահատվածում իր ՊՇՌ-ի գենետիկական լաբորատորիայով կարող էր կատարել կորոնավիրուսի դիագնոստիկան: Կենտրոնի համաճարկաբանները կարող էին վերլուծություններ անել և ավելի արդյունավետ դարձնել վարակի կանխարգելումը: Այս ամենը ներկայացնում եմ ձեզ հիշեցման կարգով :Հիմա անցնենք բուն թեմային :

Ըստ ինձ հասած լուրերի այսօր Արսեն Թորոսյանը փնտրում է թոքաբանների ,ֆտիզիատորների : Բայց մոռանում է ,որ մասնագետներին ուղարկել է պահակ ,աման լվացող ,բեռնատարի վարորդ կամ լավագույն դեպքում տուն` աշխատանքի: Գիտեք ինձ մոտ տպավորություն է ,որ կանխավ հաշվարկված էր այս ամենը: Չնայած ես չեմ ողջունում նրա այս չմտածված քայլերը ,բայց այնուամենայնիվ կոչ եմ անում մասնագետներին` տարբերվել Թորոսյանից ,մեծահոգի գտնվել և միանալ վիրուսի դեմ պայքարին `հանուն ազգի : Սա պատերազմ է ,իսկ զինվորները բժիշկներն են : Իսկ պատերազմի դաշտում զինվորը իրավունք չունի նեղանալ և հետ կանգնել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թորոսյան քեզ խորհուրդ կտամ հազար անգամ չափել ,մեկ անգամ կտրել:

«Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով