«Այս իշխանության, իսկ ավելի ճիշտ Նիկոլի բռնած քաղաքական ուղին իրականում երկրի համար կործանիչ է».Արա Վարդանյան

Այս իշխանության, իսկ ավելի ճիշտ Նիկոլի բռնած քաղաքական ուղին իրականում երկրի համար կործանիչ է։
Նա նույնիսկ չի էլ փորձում շահել գիտակից և խնդիրների լուծման ձևից դժգոհ մարդկանց համակրանքը։ Ոչ, բնակչության այդ զանգվածը իրեն չի հետաքրքրում։ Նա միմիայն կենտրոնանում է այսպես կոչված Պողոսների վրա։ Հենց դրանով են պայմանավորված թե ԱԺ-ի և թե կառավարության իրականացված և իրականացվող բոլոր որոշումները։ Այդ որոշումներում երկրի զարգացմանն ուղղված որևէ միտման անգամ նշույլ չկա։ Բոլոր այդ քայլերը ունեն մեկ հստակ նպատակ՝ կերակրել Պողոսին։ Ընդորում, կերակրել միայն տեսարաններով և ուրիշներին ամենաստոր վատություններ անելով։

Այ սա է իրենց համառոտ մտածելակերպը. Քանի Պողոսը գոհ է, մենք կմնանք իշխանություն։
Սրա արդյունքում մենք ապրում ենք, ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, այլ Պողոսապետությունում։ Պետություն ուր չկա կարգ ու կանոն, չկա արդարադատություն, չկա բանականություն և չկա հարգանք քո երկրի Սահմանադրության նկատմամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց հիշեք, ի տարբերություն Պողոսների, գիտակից մարդկանց համբերությունը շատ ավելի երկար է, բայց սպառվելուն պես դառնում է պայթունավտանգ։

Արա Վարդանյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով