Արտակարգ դրություն չհայտարարվելու պատճառներն ավելի խորն են…

Արդեն մի քանի օր է, ինչ գնալով շատանում է կորոնավիրոսով հիվանդների թիվը, և չնայած այն բանի, որ ներկայիս իշխանությունը վարակվածների թվեր նշում է, սակայն դեռ հարց է, թե ինչքանով են դրանք համապատասխանում իրականությանը։ Իշխանությունը պնդում է, որ ոչ մի վտանգավոր բան չկա, պարզապես հաճախակի լվացեք ձեռքերը, կրեք պաշտպանիչ դիմակներ (հետաքրքիր է՝ որտեղից ենք գնելու, եթե դեղատներում այլևս չկա, իսկ եթե բախտդ բերի և գտնես, ապա 1 սովորական 50 դրամանոց դիմակը կարող ես գնել 250-1000 ՀՀ դրամով), օգտագործեք ախտահանող միջոցներ և ամեն բան լավ կլինի, ասես «փափուկ բարձ դնելով» ժողովրդի գլխի տակ՝ կփախչեն իրականությունից։ Մարդիկ ոչ միայն վախենում են վարակվելուց, այլ նաև վախենում են դիմել պոլիկլինիկաներ և հիվանդանոցներ, նրանք վախենում են բարձրաձայնել իրենց բարձր ջերմության և մնացած ախտանշանների մասին, որովհետև բացասական է հասարակության արձագանքն ու վերաբերմունքը, կարծում են, որ հիվանդանալը ամոթ է։ Իշխանությունը պարտավոր է ամեն ինչ անել համաճարակը կանխելու համար, ոչ թե մտածի սեփական շահերի մասին, մի՞թե պաշտոնապես հայտարարված թվերը համապատասխանում են իրականությանը, թե՞ ժամանակ շահելու խնդիր կա։ Գոնե հիմա արժևորեն առողջապահության աշխատողների աշխատանքը, և իրենց ահռելի պարգևավճարներ տալու փոխարեն հավելյալ վարձատրեն բուժաշխատողներին։

Եվ վերջիվերջո, միայն կրթական հաստատությունները շաբաթը մեկ փակելով չենք պայքարի վիրուսի դեմ, գոնե հիմա պետք է արտակարգ դրություն հայտարարել, մի՛ մտածեք միայն ձեր շահի մասին։
Առողջություն բոլորին։
#Covid_19
#Առողջությունը_ոսկուց_թանկ_է
#Լրջացեք

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նարեկ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով