Արմեն Սարգսյանն ընդունել է ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն  ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին:

ՀԲԸՄ-ն խոշորագույն հայկական հասարակական կազմակերպություն է աշխարհում և իր ներկայացուցչություններն ունի ավելի քան 30 երկրներում: Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է, թե կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված նոր իրավիճակում ինչպես են հայկական գաղթօջախներն ու հայերը տարբեր երկրներում դիմակայում առկա մարտահրավերներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս համատեքստում քննարկվել է նաև, թե ինչպես կարող են առավել արդյունավետ օգտագործվել Հայկական բարեգործական ընդհանուր միության հնարավորությունները Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով