Արհեստական շնչառական սարքերի պակաս կա՞. ինչ գրություն է ուղարկվել հիվանդանոցներին.168.am

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվելուց, և միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին սպասարկելու որոշում կայացնելուց հետո, 168.am-ի տեղեկություններով, ՀՀ առողջապահության նախարարությունը գրություն է ուղարկել բոլոր հիվանդանոցներին՝ պարզելու համար, թե որ հիվանդանոցը քանի արհեսական շնչառության սարք ունի, քանի՞սն են աշխատում և քանի՞սն են այս պահին ազատ, որպեսզի տեղափոխեն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

Մի կողմ թողենք այն հանգամանքը, որ նախարարությունը միայն այսօր է որոշել նման կարևոր տեղեկատվությունն ունենալ, առավել տարօրինակ է, որ մինչև այսօր կառավարությունը չի ճշտել, թե որքանով է պատրաստ դիմագրավելու այս համաճարակին իր ունեցած սարքավորումներով, արդյո՞ք բավարա՞ր քանակով առկա է, թե՞ ոչ: Կամ՝ ինչո՞ւ մինչև հիմա չի գնել ու պահեստավորել որոշակի քանակով արհեստական շնչառական սարքեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս տեղեկությունը հնարավոր չեղավ ճշտել Առողջապահության նախարարությունից, քանի որ մեր զանգերը մնացին անպատասխան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով