Արցախում գլխավոր նպատակն է կանխել համաճարակի թափանցումը երկրի տարածք.«Հայաստանի Հանրապետություն»

«Գերատեսչական հանձնաժողովի նախագահ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով` չնայած երկրում նոր կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, սակայն կարծում է, որ եղած հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու դեպքում, կարելի է դիմակայել սպառնալիքին և բացասական ազդեցությունները մեղմելու ուղղությամբ առավել գործուն միջոցներ ձեռնարկել:

Տնտեսական հնարավոր դժվարությունները հաղթահարելու նպատակով, հանձնաժողովը որոշել է վերանայել շահառուների նկատմամբ Արցախի ներդրումային, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների կողմից իրականացվող քաղաքականությունը: Մասնավորապես որոշում է կայացվել հիմնավոր տնտեսական դժվարություններ ունեցող շահառուների կողմից` հիմնադրամների հանդեպ ունեցած պարտավորությունների մարման ժամանակացույցերով նախատեսված հիմնական վճարումները չիրականացնելու դեպքում, այդ գումարները չհաշվարկել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հավաստիացնում է, որ պահեստավորված բժշկական հանդերձանքով և հակավիրուսային դեղամիջոցներով հնարավոր է մինչև երեք ամիս կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել և բժշկական նոր պարագաների ու ախտահանիչների ներկրումը շարունակվում է: Ըստ նախարարի, տեղում ևս որոշ ախտահանիչներ են արտադրվում: Մասնավորապես` Ստեփանակերտի կոնյակի գործարանում թողարկվող ախտահանիչները մատակարարվում են պաշտպանության բանակ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով