«Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի կողքին պետք է կանգնեն, նրան պետք է սատարեն».Գևորգ Գևորգյան

Պանդեմիայի իրավիճակում երկրի վարչապետը պարտավոր էր աշխատել առնվազն մի քանի ուղղություններով, ընդ որում՝ օպերատիվ: Մինչդեռ մեզանում միանգամայն այլ իրավիճակ է, վարչապետի աթոռը զբաղեցրած լիբերալ-գլոբալիստը, առանց իզմերի պոպուլիստը, էլ ավելի է սրում առանց այդ էլ բարոյահոգեբանական, առողջապահական, սոցիալ-տնտեսական դժվարին կացության մեջ ընկած հասարակության զգացմունքները: Սրում է իր անլրջությամբ, պատասխանատվությունից խուսափելու իր մշտական ձեռագրով, վիրուսի տարածման համար մարդկանց մեղադրելու փոքրոգությամբ, և այս ամենը արվում է բացառապես սեփական աթոռի ամրապնդման մասին մտածելով, ոչ թե մարդկանց անվտանգության, կյանքի և առողջության:

Սա Հայաստանում տիրող իրավիճակն է, իսկ Արցախու՞մ: Առաջիկա նախագահական ընտություններին միջազգային դիտորդների բացակայությունը՝ պայմանավորված կորոնավիրուսի վտանգով, սորոսական ապազգայիններին հույս է ներշնչել, որ կարող են ադրբեջանա-թուրքական շահին ծառայող պլանները կյանքի կոչել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա Հայաստանյան իշխանազավթների սխեման է, որը փորձում են գործարկել Արցախում: Արցախում կշեռքի նժարին՝ մի կողմից անվտանգությունը, երկրի պաշտպանությունը, տնտեսական առաջընթացը, ազգային շահն է դրված, իսկ մյուս կողմից՝ նոր լայնածավալ պատերազմը, շուրջ 300.000 ադրբեջանցիների բնակեցումը 150.000 հայերի կողքին, ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարի սպասարկումը: Բնականաբար կյանքի ու մահվան սահմանագիծը արցախցին լավ գիտի, չի տրվելու սորոսական հնարքներին, չի խաբվելու, ընտրելու է իր անվտանգությունը: Բայց այստեղ հարցն այն է, որ այս օրերին ապազգայինները ամեն միջոց գործադրում են, որպեսզի հարմար առիթը բաց չթողնեն, միջազգային դիտորդների բացակայության պայմաններում կատարեն այն, ինչի համար իրենք վճարվում են: Արցախի շուրջ պետք է համախմբվենք, որովհետև Արցախը մեր Կարսի ամրոցն է, իրավունք չունենք այն կորցնելու, կորցնելով Արցախը, մենք կկորցնենք Հայաստանը, փրկելով Արցախը, մենք կփրկենք Հայաստանը, մեր խաբված ժողովրդին, մեր երբեմի միասնականությունը: Այս ընտրություննները ճակատագրական են լինելու մեր ազգի համար:

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի կողքին պետք է կանգնեն, նրան պետք է սատարեն, նրան պետք է ընտրեն բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են, որ իրենց և իրենց սերունդների անվտանգությունը, ազգային նկարագիրն ու արժանապատվությունը, այն կարևոր ազգապահպան գործոնն է, որի վրա է միայն հնարավոր կառուցել տնտեսապես զարգացած Արցախ: Իսկ Արցախցին ունի´ այս գիտակցությունը:

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ  Գևորգ Գևորգյանի   ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով