Աբովյան քաղաքի հիվանդանոցում ջերմություն չափելն արժե 3000 դրամ.«Իրավունք»

Այսօր համացանցում օգտատերերից մեկը գրառում էր կատարել, որտեղ գրված է, որ Աբովյան քաղաքի Ռուբիկ Հարությունյանի անվան բժշկական կենտրոնում ընդամենը ջերմություն չափելու համար քաղաքացիներից 3000 դրամ են պահանջում, որի դիմաց նաեւ կտրոն են տրամադրում:

iravunk.com-ը փորձեց կապ հաստատել բժշկական կենտրոն որոշ հանգամանքներ պարզելու համար: Նախ մի քանի անգամ զանգահարեցինք տնօրենի ընդունարան, սակայն ապարդյուն, գործավարը նշեց, որ տնօրենը տեղում չէ և չի կարող խոսել մեզ հետ: Ավելին նրանք անգամ չհերքեցին, որ չկա նման բան, սակայն փոխանցեցին հիվանդանոցի իրավաբանի համարը եւ արագորեն անջատեցին լսափողը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

iravunk.com-ը զանգահարեց նաև բժշկական կենտրոնի իրավաբանին, սակայն իրավաբանը խոսափեց պատասխանել մեր հարցերին, նշելով, նախ, որ սա տնօրենի ընդունարանը չէ, ապա հավելեց, որ ինքը չունի նման ինֆորմացիա:


Հ.Գ Վերոնշյալ խուսափողական պատասխանները խոսում են այն մասին, որ Աբովյանի բժշկական կենտրոնն իսկապես թաքցնելու ինչ-որ բան ունի, հակառակ դեպքում գոնե կլիներ ինչ-որ մի պատճառաբանություն, կամ հերքում: Մեր հարցերն այդպես էլ չստացան հստակ պատասխաններ, իսկ աշխատակիցների նմանօրինակ պատասխանները կարծես թե հաստատեցին շրջանառվող լուրերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով