Daily Archives: 25.03.2020

Կորոնավիրուսային գլոբալ համաճարակի ֆոնին Արցախի գալիք ընտրությունները հսկայական նշանակություն ունեն ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի համար

Կորոնավիրուսային գլոբալ համաճարակի ֆոնին Արցախի գալիք ընտրությունները հսկայական նշանակություն ունեն ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի համար։ Համաշխարհային շիլաշփոթից զատ իրավիճակը լրջացել է նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակի, հայաստանյան որոշ պաշտոնյաների անթաքույց միջամտությունների եւ Արցախ լարվածության արտահանելու փորձերի պատճառով։ Հակված եմ վստահել Արցախի իշխանություններին համաճարակային իրավիճակի գնահատման հարցում, իսկ ընտրությունների հետաձգման անհրաժեշտության մասին խուճապահարույց ապատեղեկատվական գրոհները, մեղմ… Կարդալ »

Ո՞ւր են Նիկոլի ռեֆորմները

Այսօր ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել այն մասին, որ բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: Սա տարօրինակ կերպով համընկել է վերջին օրերին արձանագրվող աննախադեպ «բողոքի ալիքի» հետ, որն ուղղված է հատկապես… Կարդալ »

‼️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից

  Հանրապետության տարածքում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը և տարածումը կանխելու նպատակով զինված ուժերում իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ: Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական շփում ունեցող պայմանագրային կազմը (սպա, ենթասպա, շարքային-պայմանագրայիններ), մշտապես կատարվում են համաճարակաբանական հարցումներ, իրականացվում են բուժզննումներ: Այս պահին… Կարդալ »

«Փաստորեն մեր երկրում այնքան քիչ են հիմնական աշխատանք չունեցող և օրավարձով աշխատող քաղաքացիները,որ Նիկոլը նրանց ման է գալիս ու չի գտնում».Վահան Բաբայան

Նիկոլը նրանց փնտրում է,բայց չի գտնում Փաստորեն մեր երկրում այնքան քիչ են հիմնական աշխատանք չունեցող և օրավարձով աշխատող քաղաքացիները,որ Նիկոլը նրանց ման է գալիս ու չի գտնում: «ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի, մենք պատրաստ ենք օգնել, բայց նրանց գտնելու խնդիր ունենք» ասել է այսօր վարչապետը ԱԺ-ում: Տեղը ասեմ,որ իզուր բոլորին 10.000 դոլար չբաժանեք:… Կարդալ »

ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի, մենք պատրաստ ենք օգնել, բայց նրանց գտնելու խնդիր ունենք. վարչապետ

    Հայատանում մենք ունենք 626,000 վարձու աշխատող, 203,000-ը պետական համակարգում, մնաց 430,000: Այս մասին այսօր Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Այս վերջերս շատ ենք խոսում և շատ տեղին է օրավարձով աշխատող մարդկանց մասին, հիմա հասցեականությանը որևէ մեկը դեմ չէ, բայց նրանց նույնականացումը ինչպես… Կարդալ »

Պուտինը հետաձգել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը կարող է նրան հնարավորություն տալ 2024 թվականին վերընտրվել նախագահի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը: ՌԴ նախագահը նոր ժամկետի մասին չի խոսել և ասել է, որ դա կախված կլինի համավարակի տարածման մակարդակից: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է… Կարդալ »

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Քննչական կոմիտեի ստորաբաժանումները դադարեցնում են թղթային տարբերակով փաստաթղթերի ընդունումը

  Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ (COVID-19)» վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ Քննչական կոմիտեն հորդորում է ՀՀ քննչական… Կարդալ »

Մինչև արտակարգ դրության ավարտը էլեկտրաէներգիայի, գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորությունը չկատարելու դեպքում՝ նշված ծառայությունները չեն դադարեցվի

  Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված  ՀՀ հայտարարված արտակարգ դրությունը, առկա պայմաններում բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից… Կարդալ »

Կորոնավիրուսին արձագանքը չպետք է խոչընդոտի Հայաստանում լրատվամիջոցների աշխատանքին. ԵԱՀԿ

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր մտահոգությունն է հայտնել COVID-19 համաճարակի հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում մարտի 23-ին Հայաստանում Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Ներկայիս արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ցանկացած «կազմակերպություն, որն իրականացնում է լրագրողական գործունեություն» (այն իր մեջ ներառում է… Կարդալ »

Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ այսօր Կոմիտասի անվան պանթեոն է այցելել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` անվանի գործչի որդու` Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և հարգանքի տուրք մատուցել երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Նախօրեին Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն էր տարածել` խնդրելով կուսակցական ընկերներին, ինչպես նաև ամեն… Կարդալ »