2019-ին ԱԻՆ-ում բաժանված պարգևավճարները բավարար կլինեին կորոնավիրուսի համաճարակը կանխելու համար

Երեկ Արարատ Միրզոյանը հպարտությամբ հայտարարել է, որ ԱԺ-ում մարտ ամսվա պարգևավճարները չեն ստանա, այդ գումարները փոխանցելով կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին: Մեր «թավշյա» չինովնիկները տեղի և անտեղի սկսել են խոշոր պարգևավճարներ ստանալ դեռ 2018-ից և անհնարին է անգամ պատկերացնելը, թե այդ հսկայական գումարները ճիշտ նպատակներով օգտագործելու դեպքում ինչ մեծ հաջողություններ էր կարելի գրանցել: Օրինակ, 2019-ին միայն Արտակարգ իրավիճակների նախարարությունում տրված պարգևավճարների ընդհանուր գումարը կազմում է 1.537.553.000 դրամ:

Հեշտությամբ կարելի է կոպիտ հաշվարկ կատարել և հասկանալ, թե ինչեր էր կարելի անել այդ գումարով, որն այս օրերին մեզ համար կլիներ շատ անհրաժեշտ: 1.537.553.000- դրամից 1.000.000.000 դրամով կարելի էր գնել և պահեստավորել 800 դրամ արժողությամբ 1.250.000 հատ 100մլ ալկոգել, 500.000.000 դրամով կարելի է գնել 250 դրամ արժողությամբ 2.000.000 բժշկական դիմակ, իսկ մնացած 37.000.000 դրամը՝ նույն ԱԻՆ-ի համար լիովին բավարար կլինեին 37 կարճամետրաժ տեսաֆիլմ կամ սոցիալական տեսահոլովակներ նկարահանելու համար, որոնցով նրանք հասարակությանը կսովորեցնեին պաշտպանվել գրիպից, կորոնավիրուսից, ծանր և թեթև տեսակի թունավոր գազերից և մի շարք այլ երևութներից: Այդ 37 տեսանյութը պարբերաբար հեռուստատեսությամբ և համացանցով պտտելը լիովին բավարար կլիներ հասարակությանը առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների, քաղպաշտպանության և շրջակա միջավայրի պաշտպանության համար բավարար գիտելիքներ փոխանցելու համար, որը թույլ կտար ոչ միայն կորոնավիրուսի, այլև ցանկացած այլ տեսակի վիրուսի, թունավոր գազի կամ այլ նյութի տարածման դեպքում կպաշտպանեին ոչ միայն իրենք իրենց, այլև կիրականացնեին իրենց մտերիմների, ընտանի կենդանիների և շրջակա միջավայրի ապահով կենսագործունեությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն, 2019-ին ԱԻՆ-ում բաժանված պարգևավճարները բավարար կլինեին կորոնավիրուսի համաճարակը Հայաստանում կանխելու համար: Խուճապ չէր առաջանա, բնակչությունը շատ լավ կիմանար, երբ, որտեղ և ինչ իրավիճակում ինչ անել և պարբերաբար ռադիոյով և հեռուստատեսությամբ կհետևեր միայն պետական պաշտոնական հավելյալ տեղեկատվություններին և ոչ թե կդատարկեր խանութների և դեղատների տաղավարներն ու կսկսեր կրծել իր յեղունգները:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով