Daily Archives: 20.03.2020

«Կա մի գործոն, որն էական նշանակություն է ունեցել ԱԱԾ տնօրենի եւ Ոստիկանության պետի վերանշանակման գործում». Նիկոլ Փաշինյան

«Կա մի գործոն, որն էական նշանակություն է ունեցել ԱԱԾ տնօրենի եւ Ոստիկանության պետի վերանշանակման գործում։ Ես հստակ արձանագրել եմ, որ նրանք չեն փորձում քողարկել ու թաքցնել այն խնդիրները, որոնք այսօր առկա են իրենց ոլորտներում։ Դա վստահություն է ներշնչում, որ նրանք հետեւողական կլինեն խնդիրները լուծելու գործում»։

ԱԱԾ-ն օգտատերերին հորդորում է հետևել իրենց էջերի անվտանգության կանոնների պահպանմանը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, տարաբնույթ խնդիրների լուծմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացման շրջանակներում ամենօրյա ռեժիմով օրենսդությամբ սահմանված կարգով մշտադիտարկում է նաև տեղեկատվական տիրույթում և սոցիալական ցանցերում տարածվող լուրերը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ «Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվել են սոցիալական ցանցերում գրանցված օգտատերեր, որոնց էջերում առկա գրառումները պարունակել են… Կարդալ ավելին »

Արցախի ԱՆ-ն ատամնաբույժներին հորդորում է քաղաքացիներին ընդունել խիստ անհրաժեշտության դեպքում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող բոլոր բժշկական հաստատություններին՝ հետաձգել պացիենտների բոլոր տեսակի պլանային այցերը` նախնական մեկ ամիս ժամկետով և սպասարկել միայն շտապ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպքերը: «Միաժամանակ, հաշվի առնելով ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու ընթացքում կորոնավիրուսային վարակի տարածման հնարավոր բարձր վտանգը, տեղեկացնում ենք, որ բժիշկ-ստոմատոլոգը պետք է կարողանա նույնականացնել COVID-19 կորոնավիրուսով, պացիենտին`… Կարդալ ավելին »

«Նուբարաշեն համայնքի նորանշանակ նորաթուխ երիտասարդ ղեկավարի ինքնակենսագրականը  ինչու՞ է բացակայում կայքից».Հովհաննես Խաչատրյան

Նուբարաշեն համայնքի նորանշանակ նորաթուխ երիտասարդ ղեկավարի ինքնակենսագրականը ինչու՞ է բացակայում կայքից: 9700 բնակչություն ունեցող Նուբարաշենի բնակիչները պարտավոր են տեղեկանալ,թե ո՞վ է իրենց համայնքի ղեկավարը,և արդյո՞ք նա ունի համապատասխան որակական գիտելիքներ և,որ ամենակարևորն է`ունի արդյո՞ք փորձ:Թե չէ այս նույն անուն-ազգանունով ցանկացած մարդ կարող է իրեն հռչակել,որպես Նուբարաշեն համայնքի ղեկավար`վերանայեք: Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

2019-ին ԱԻՆ-ում բաժանված պարգևավճարները բավարար կլինեին կորոնավիրուսի համաճարակը կանխելու համար

Երեկ Արարատ Միրզոյանը հպարտությամբ հայտարարել է, որ ԱԺ-ում մարտ ամսվա պարգևավճարները չեն ստանա, այդ գումարները փոխանցելով կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին: Մեր «թավշյա» չինովնիկները տեղի և անտեղի սկսել են խոշոր պարգևավճարներ ստանալ դեռ 2018-ից և անհնարին է անգամ պատկերացնելը, թե այդ հսկայական գումարները ճիշտ նպատակներով օգտագործելու դեպքում ինչ մեծ հաջողություններ էր կարելի գրանցել: Օրինակ, 2019-ին միայն… Կարդալ ավելին »

ՀՀ երրորդ նախագահը վստահ է, որ ՀՀ բոլոր հասարակական, քաղաքական ուժերը, անհատները, սփյուռքում գործող կառույցները և մեր հայրենակիցները ստեղծված իրավիճակում պետք է գործեն համազգային կոնսոլիդացիայի սկզբունքով` ի շահ Հայաստանի

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը   հայտարարություն է տարածել,որում մասնավորապես ասվում է. «ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակից ժամանակակից կապի միջոցներով ամենօրյա շփման մեջ է իր գլխավորած քաղաքական ուժի ղեկավար կազմի, կառույցների պատասխանատուների և համակիրների հետ, ըստ անհրաժեշտության հանդիպումներ է ունենում և ուշի-ուշով հետևում կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և… Կարդալ ավելին »

«Պարզվեց, որ կորոնավիրուսի ամենավտանգավոր ասպեկտը Հրանտ Բագրատյանի ստատուսն էր».Կոնստանտին Տեր-Նակալյան

Պարզվեց, որ կորոնավիրուսի ամենավտանգավոր ասպեկտը Հրանտ Բագրատյանի ստատուսն էր: Նախանձելի համառությամբ պարետատունը անհավասար մարտ է մղում դրա դեմ: Երևի նրա համար, որ կորոնավիրուսի ժամանակ չի կարելի ասել, որ Նիկոլը Լֆիկին ա պահում: Ի դեպ, Լֆիկ ասեցի, հիշեցի… Արմեն Բեզռուկով-Դարբինյանը ո՞նց ա, դեռ համարում ա՞, որ կլանային համակարգ էլ չկա՞  Կոնստանտին Տեր-Նակալյանի  ֆեյսբուքյան էջից

Դիմում եմ Արցախում բնակվող մեր հայրենակրցներին

Հարգելի ընլերներ, Խնդրում եմ այս կոչս մաքսիմալ տարածել Դիմում եմ Արցախում բնակվող մեր հայրենակրցներին, Վերջին օրերին հետևելով Արցախում Նախագահական ընտրությունների շուրջ զարգացումներին՝ շատ լուրջ մտահոգվելու տեսարաններ եմ տեսնում։ Թեկնածուներից մեկը անցել է այսպես կոչված “հեղափոխական”, իսկ իրականում պետությունը կործանող պայքարի մեթոդների։ Սա առաջին հերթին դավաճանություն է սեփական ժողովրդի հանդեպ։ Այդ քայլերով դու քեզ չէ, որ… Կարդալ ավելին »

«Մարդկանց ջերմությունով կանչել են գործի. Սամվել Ալեքսանյանը խախտում է կարանտինը, իսկ պարետը չի՞ վերահսկում իրավիճակը»․ Մ․ Խառատյան

Լրագրող Մարինե Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Մարդկանց ջերմությունով կանչել են գործի». Սամվել Ալեքսանյանը խախտում է կարանտինը, իսկ պարետը չի՞ վերահսկում իրավիճակը Ահազանգ եմ ստացել խոշոր գործարար, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մոյա սեմյա» ընկերությունում աշխատողներից, որ իրենց ստիպում են ներկայանալ աշխատանքի, այն դեպքում, երբ իրենց արտադրամասը գտնվում է «Ալեքս տեքստիլի» հետ նույն վայրում, որտեղ… Կարդալ ավելին »

Նուբարաշեն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Անդրանիկ Գասպարյանը նշանակվել է Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Մինչ այս Անդրանիկ Գասպարյանը զբաղեցնում էր Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը։