Daily Archives: 18.03.2020

​Էջմիածնից քաղաքացիների ելքը սահմանափակելու արգելքը կդադարեցվի․ Պարետ

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և հայտնել, որ Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է՝ հաշվի առնելով, որ դեպքերը… Read More »

Ապահովել կուտակումների բացառումը խոշոր առևտրային օբյեկտներում․ Ավինյան

Պարետ Տիգրան Ավինյանը փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտների առնչությամբ ցուցում է տվել պատկան գերատեսչություններին։ Այս մասին Ավինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։ «Սիրելի’ հայրենակիցներ, այսօր ցուցում եմ տվել պատկան գերատեսչություններին, որ մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00 ներառյալ ձեռնարկեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները. աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով… Read More »

Հայկ Մարությանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան»

2020թ-ի մարտի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 150 հոդված, որոնցից 62-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 87-ը՝ չեզոք։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։ Վերլուծություններում նշվում է,… Read More »

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 18 դեպք․ ընդհանուր թիվը հասավ 102-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 102-ի. Այս մասին Շանթ հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը: «Հիմա վարակվածների թիվը 102 է, բայց կա առանձնահատկություն: Այս 102 հոգու 75 տոկոսը երկու աղբյուրից են՝ առաջին աղբյուրը Էջմիածնի միջադեպի հետ կապված մարդիկ են, երկորդը՝ արտադրամասի հետ կապված»,- ասաց նա: Վարչապետը նշեց, որ պարետատունը որոշում է… Read More »

Քաղաքական շիզոֆրոնիա և կորոնամանիա

  Վտանգավոր մտքեր. ասում է, կորոնավիրուսից հետո զրոյական վիճակ ենք ստանալու, մեծ շինհրապարակ ենք ստանալու (իսկ դա լինում է, երբ եղածը հողին է հավասարեցվում), նախկինում ուզում էինք քանդել, նորը կառուցել, էդքան էլ չէր ստացվում, իսկ հիմա կորոնավիրուսի պատճառով շանս ենք ստացել տնտեսական հեղափոխության համար։ Փաստորեն, ստացվում է, որ տնտեսական հեղափոխության հիմքում ավերածության փիլիսոփայությունն է դրված։… Read More »

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին  անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են մայրաքաղաքում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման եւ կայուն համաճարակային վիճակի պահպանման շրջանակներում իրականացվող համալիր աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին քննարկված հարցերին պատշաճ եւ համակարգված լուծում տալու ուղղությամբ: Խորհրդակցությանը… Read More »

ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ միայն օդային ճանապարհով

Հայաստանում արտակարգ դրության հաստատումից հետո մտցված որոշումների պատճառով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ բացառապես օդային ճանապարհով։ Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել, որով արգելել է օտարերկրացիների մուտքն իր երկրի տարածք։ ՀՀ կառավարությունն էլ որոշում է կայացրել, որ ՌԴ-ում գտնվող բոլոր ՀՀ… Read More »

45-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Խաչփար գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Գալուստյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կա՛մ Մասիսի բաժին, կա՛մ զանգել 1-02 հեռախոսահամարով։