Daily Archives: 17.03.2020

«Այս օրվա ավարտին կունենանք մոտ 600 մեկուսացված քաղաքացի». Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով մեկուսացված անձանց թիվը կհասնի 600-ի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այս օրվա ավարտին կունենանք մոտ 600 մեկուսացված քաղաքացի: Հնարավոր է, որ ևս մի քանի հարյուրը մեկուսացվեն, դրանից հետո կկիրառվի միայն ինքնամեկուսացման սկզբունքը»,- ասաց Թորոսյանը:

«Եթե կառավարության այս անդամը մնա իր պաշտոնին, կարելի է համարել, որ պետությունը Հայաստանում այլևս լուծարված է». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետության ավարտը Պետությունն ու օրենքը կարելի է համարել հոմանիշներ, իսկ պետության հիմքը դատական համակարգն է: Քիչ առաջ առողջապահության նախարարը հայտարարեց, որ հրաժարվում է ճանաչել դատարանի որոշումը, քանի որ այն համարում է սխալ, իսկ Հայաստանի դատական համակարգը ժողովրդի մեծ մասը չի վստահում, ինքն էլ իր հերթին չի հարգում… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսային աղետը այլևս համաշխարհային նոր իրականություն է, որը փոխում է խաղի կանոնները գլոբալ մարդկության բոլոր ոլորտներում

Արմեն Աշոտյանը գրում է. -Կորոնավիրուսային աղետը այլևս համաշխարհային նոր իրականություն է, որը փոխում է խաղի կանոնները գլոբալ մարդկության բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, առողջապահություն, զբասաշրջություն և այլն: Միաժամանակ ակնհայտ է, որ անգամ նման տեսակի պանդեմիաները չեն կանգնեցնում մարդկային հատկություններից ամենասարսափելին՝ պատերազմելու և սպանելու մղումը: Անգամ ստեղծված իրավիճակում աշխարհում շարունակվում են զինված կոնֆլիկտները բոլոր մակարդակներում՝ ներպետականից մինչև տարածաշրջանային:… Կարդալ ավելին »

Խուճապ մի տարածեք.Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է. Չէ, ես չէի ուզի հիվանդանալ կորոնավիրուսով, բուժվել ու դրա մասին չիմանալ։ Շատ պարզ ու բարոյական պատճառով։ Ես ունեմ տարեց հարազատներ, տարիքով ընկերներ, մեծ շրջապատ, ու չեմ կարող ուտել Նիկոլի այս պրիմիտիվ կուտը, որովհետեւ եթե անգամ ես թեթեւ տանեմ ու ինձ բան չլինի, ապա վնաս, այդ թվում՝ անդառնալի, կարող է կրել իմ… Կարդալ ավելին »

Ինչու «Քաղաքացիական պայմանագիր»-ը հավաքված 205 միլիոն դրամից ոչ մի լումա չի հատկացնի որևէ մեկի օգնության համար

Փետրվարի 25-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացրեց դրամահավաք-երեկո, որի ընթացքում հանգանակվեց 205 մլն 560 հազար դրամ: Դրամահավաքից հետո «ԱՅՈ»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան՝ հետևյալ պարզաբանումն էր տվել, որ դրամահավաքի հեղինակը ՔՊ-ն է, ոչ թե «ԱՅՈ»-ի նախընտրական շտաբը, և հրավիրատոմսում հենց առաջին էջին գրված է եղել ՔՊԿ: «Թե՛ իմ, թե՛… Կարդալ ավելին »

ՏՄՊՊՀ-ն զգուշացրել է սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացնող տնտեսվարողներին

Հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման, ապրանքային շուկայում ապրանքների պակասուրդի եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հաճախ բարձրացվող մտահոգությունները՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն մարտի 17-ին տեղի ունեցած նիստում որոշում է կայացրել զգուշացում տալ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին: Այս մասին հաղորդում են… Կարդալ ավելին »

«Արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դե ինչ սիրելի լրագրողներ, քանի որ ինչպես բխում է արտակարգ դրության որոշումից ամենավտանգավորը կորոնավիրուսի տարածման համար հենց դուք եք, ուրեմն ամենախիստ պատասխանատվությունն էլ ձեզ համար է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սահմանում է ՝ Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումը` առաջացնում է տուգանքի նշանակում`… Կարդալ ավելին »

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը պաշտպանիչ միջոցներ են տրամադրել բնակչության առավել խոցելի խմբերին․ ՀԷՑ մամուլի խոսնակ

Հայաստանի Հանրապետությունում գործող տարեցների շուրջօրյա խնամքի թվով 5 խնամքի կենտրոնները, ինչպես նաև Էջմիածնի քաղաքապետարանն այսօր ապահովվել են որոշակի քանակության դիմակներով, ձեռնոցներով, ալկոգելերով ու ախտահանիչ միջոցներով: Ելնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներից և հատկապես խոցելի խմբերին պաշտպանելու նպատակով՝ ՙՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությունն ու ՛՛Տաշիր՛՛ բարեգործական հիմնադրամը անհրաժեշտ պարագաներ են տրամադրել Երևանի Նորքի և թիվ 1 տուն-ինտերնատներին, Գյումրու… Կարդալ ավելին »

Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով

Քանի որ վերջին օրերին տարբեր անհատներից և կազմակերպություններից բազմաթիվ ֆինանսական աջակցության առաջարկներ էինք ստանում, Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյանիր էջում տեղեկացրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947: Խնդրում ենք փոխանցում կատարելուց առաջ նշել նպատակը՝ «Աջակցություն… Կարդալ ավելին »