150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

Առաջիկայում կառավարությունն առնվազն 150.000.000.000 դրամի (300.000.000$) աջակցություն կցուցաբերի տնտեսությանը: Այս մասին հայտարարել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 18-ի երեկոյան «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցի ընթացքում, որն, ի դեպ, հեռարձակվում էր հենց այն ժամանակ, երբ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ի տնօրինությամբ եկեղեցիներում կատարվում էր կորոնավիուսի համաճարակի դեմ համազգային աղոթքը, որի մասին կաթողիկոսի կողմից հայտարարվել էր նախապես և որին մասնակցելու էր հրավիրված ողջ հայ հավատավոր ժողովուրդը:

Վարչապետի խոսքերով, աջակցության շրջանակներում, եթե ընկերությունները դրամական արտահայտությամբ վարկ վերցնեն հայաստանյան բանկերից, իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու, իրենց հարկային պարտավորությունները կատարելու, կոմունալ վճարներն անելու համար, Կառավարությունը այդ վարկի 50%-ը կհամաֆինանսավորի 0% ով։ Իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որպեսզի այդ հատվածը նույնպես լինի 0%-ով: Աջակցությունը կլինի մի քանի փուլով. «առաջին փուլով 25.000.000.000 դրամ կհատկացվի և այն մի քանի օրվա ընթացքում գործնականում հնարավոր կլինի կիրառել»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի շարք լրատվամիջոցներ իսկույն փորձեցին այս լուրը ներկայացնել, որպես աննախադեպ ձեռքբերում, առաջընթաց և լավ լուր, կոծկելով այն, որ այս ամենն ընդամենը ողջ աշխարհում տիրող և նաև Հայաստան ներթափանցած կորոնավիրուսի համաճարակից առաջացող տնտեսական կորուստների դեմն առնելու մի միջոց է, որով Հայաստանի կառավարությունը, նույն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փորձում է պարզապես փրկել Հայաստանի տնտեսությունը տապալումից: 150.000.000.000-ի սուբսիդավորումը ոչ այլինչ է, քան չնախատեսված ավելորդ ծախս, որը կառավարությունն անում է մեր բյուջեի հաշվին, մեր տնտեսությունները փրկելու համար այն իրավիճակից, որի մեջ երկիրը հայտնվել է հենց իրենց ապիկարության, անփույթ և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում:

Մի շարք լրատվամիջոցներ իսկույն փորձեցին այս լուրը ներկայացնել, որպես աննախադեպ ձեռքբերում, առաջընթաց և լավ լուր, կոծկելով այն, որ այս ամենն ընդամենը ողջ աշխարհում տիրող և նաև Հայաստան ներթափանցած կորոնավիրուսի համաճարակից առաջացող տնտեսական կորուստների դեմն առնելու մի միջոց է, որով Հայաստանի կառավարությունը, նույն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փորձում է պարզապես փրկել Հայաստանի տնտեսությունը տապալումից: 150.000.000.000-ի սուբսիդավորումը ոչ այլինչ է, քան չնախատեսված ավելորդ ծախս, որը կառավարությունն անում է մեր բյուջեի հաշվին, մեր տնտեսությունները փրկելու համար այն իրավիճակից, որի մեջ երկիրը հայտնվել է հենց իրենց ապիկարության, անփույթ և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում: Այն ժամանակ, երբ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը ողջ երկրագնդով պանդեմիա էր հայտարարում և Հայաստանին ևս հորդորում էր կիրառել վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ հատուկ միջոցներ, և այն ժամանակ, երբ բոլորը սկսում էին պայքարել ողջ աշխարհը տագնապի մեջ պահող վիրուսի դեմ, Հայաստանի բարձրաստիճան չինովնեիկներն այդ մասին անում էին ցինիկ հայտարարություններ, որոնց մի փոքր մասը ներկայացնում ենք ստորև. «99,9%ով համոզված եմ՝ Հայաստանում կորոնավիրուս չկա» ԱՆ Արսեն Թորոսյան (հունվարի 31, ասուլիս) «Կորոնավիրուսը ում շունն ա». Նիկոլ Փաշինյան (մարտի 1, լայվ) «Կորոնավիրուսը շատ վարակիչ չէ» ԱՆ Արսեն Թորոսյան (մարտի 5, հարցազրույց) «Կորոնավիրուսներին պինցետով հատիկ-հատիկ հանելու ենք, տնական արաղով դեզինֆեկվիա անենք». Նիկոլ Փաշինյան (մարտի 12, քարոզարշավ) «Դպրոցներում դասերը հետաձգելու համար կոնկրետ հիմնավորումներ են պետք». Փոխվարչապետ Տիգրան Ավինյանին (մարտի 12, կառավարության նիստ) «Օպերատիվ հետևում ենք իրավիճակին» ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան (մարտի 12, կառավարության նիստ)

Երբ Հայաստանի բանիմաց և գիտակից զանգվածը կոչ էր անում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին, որպեսզի ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, նրանք ծաղրում էին, ասում, թե կարիք չկա, անում էին անպատասխանատու և հեգնական հայտարարություններ և կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն արձակուրդներ էին վերցնում ու զբաղվում սահմանադրության «Այո»-ի քարոզարշավով: Հարկավոր էր օր առաջ արտակարգ դրություն սահմանել և միջոցներ ձեռնարկել, մտցնել սահմանափակումներ, նախապես ծախսելով 150.000.000.000 –ի փոխարեն ընդամենը 1-2 միլիարդ դրամ, սակայն կանխելով վիրուսի տարածումը: «Խնայված» 1-2 միլիարդի փոխարեն այսօր նույն կառավարությունը ծախսում է 150-ը, այն էլ պարզապես տնտեսությունը փրկելու համար: Այժմ ստեղծված իրավիճակն էլ կառավարության անպատասխանատու արարքների հետևանքն է, որի համար սակայն ուշ թե շուտ վարձահատույց են լինելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով