Daily Archives: 12.03.2020

Ժողովրդի զայրույթից չեք պլստալու, եթե իրավիճակը հսկողությունից դուրս եկավ

Հանրապետության տարբեր բուժհաստատությունների աշխատակիցներ խիստ մտահոգ են կորոնավիրուսի վարակի շուրջ ստեղծված էպիդեմիոլոգիական իրավիճակով: Մարդիկ վախենում են բարձրաձայնել իրականությունը, բայց բժշկական աշխարհը փոքր է և ներքին խոսակցությունները շատ ավելի բաց են: Կառավարությունը ավելի խիստ վերահսկողություն է սահմանել հիվանդների մասին տեղեկատվություն տրամադրելու վրա, քան վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ: Հանրապետության տարբեր հիվանդանոցներից ինձ հասնում են լուրեր նոր հիվանդների… Կարդալ ավելին »

Ահազանգ. մանկական հիվանդանոցում կորոնավիրով վարակված երեխա կա

hayeli.am-ի ունեցած տեղեկություններով՝ “Սուրբ Աստվածամայր” Բժշկական Կենտրոնում կորոնավիրուսով վարակված 15- ամյա երեխա կա: hayeli.am-ին  փոխանցեցին, որ պատանին օրերս է վերադարձել Վրաստանից, որտեղ մասնակցել է մրցումների: Նա շփվել է տարբեր երկրներից, ինչպես նաև Իտալիայից եկած մասնակիցների հետ: Տղային կորոնավիրոսի թեստ են արել, ինչը դրական է եղել: Այսօր արդեն երկրորդ անգամ են կատարել թեստը և սպասում են… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկն աշխատել է «Թումոյում»․ կենտրոնը 1 ասմով փակվել է

«Հրապարակ»-ը  տեղեկություն է ստացել, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը աշխատել է Երեւանում գտնվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ «Հրապարակ»-ի հետ զրույցում կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանն ասաց, որ անձը իրենց մոտ շինարարական աշխատանք է կատարել, եղել է շինարարական խմբի անդամ, օգտվել է անգամ աշխատանքային մուտքից, չի շփվել երեխաների, աշխատակիցների հետ։ Բուդաղխյանի փոխանցմամբ՝ կենտրոնը 1 ամսով… Կարդալ ավելին »

Փաշինյանը Թոմ Հենքսից «լավ» տղա է

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածումը հասնում է գրեթե աղետալի չափերի: Վաշինգտոնից հայտնում են, որ եվրոպական երկրներից ժամանումները դադարեցվել են մեկ ամսով, ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյրուսը հանդես է եկել հայտարարությամբ, մասնավորապես շեշտելով, որ առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է կորոնավիրուսի դեպքերի, մահերի և տուժած երկրների թվի աճ… Իսկ Հայաստանում մոլեգնում է անօրինական հանրաքվեին ԱՅՈ ասելու քարոզարշավը:… Կարդալ ավելին »

Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին արագ ներկայացնել Արցախի դավադիր ուժերի ցուցակը, որ այստեղ էլ իմանան նրանց մասին․ Վիտալի Բալասանյան

Ես կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին արագ ներկայացնել Արցախի դավադիր ուժերի ցուցակը, որ այստեղ էլ իմանան նրանց մասին։ Այսօր Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։ «Երբ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է Արցախում դավադիր ուժերի մասին, ես դրանք ինձ չեմ վերագրում։ Ես չգիտեմ՝ որոնք են այդ դավադիր ուժերը, որոնց առայսօր մենք չենք… Կարդալ ավելին »

,Միրզոյան Արոն ու Հեղափոխության Պահապանները….».Նարեկ Մանթաշյան

Միրզոյան Արոն ու Հեղափոխության Պահապանները… Առաջին նկարը արված է Արարատ Միրզոյանի նախընտրական շտաբում, այս ոստիկանի կողքի ակնոցներով տղամարդը շտաբի պետն է… Այս ոստիկանը փաստորեն բացի այն, որ ներգրավված է քաղաքական գործընթացներում, այլ շարունակելով աշխատել ոստիկանությունում մասնակցում է կիսախուժան խմբակի հետ, ինչով և ապացուցում, որ այս խմբակը կառավարվում է Միրզոյան Արոյի կողմից…Ոստիկանն էլ Արմեն Մելքումյանն է…… Կարդալ ավելին »

«Քիչ առաջ «ԱՅՈ»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը բացահայտեց այոականների դեմքը».Գարեգին Պետրոսյան

Քիչ առաջ «ԱՅՈ»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը բացահայտեց այոականների դեմքը՝ անելով հայտարարություն առ այն, որ շատ համայնքներում մարդիկ ասում են, որ դեռ չեն ստացել հպարտ քաղաքացու անձնագիրը, որպեսզի կարողանան գնալ ընտրության, մինչդեռ ընտրության պետք է գնալ սովորական անձնագրերով և նույնականացման քարտերով: #Պողոսի_պասսպորտ Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Ինչ սպասել առաջիկայում

Ինչ սպասել առաջիկայում Մեծ քանակությամբ մարդկանց մեկուսացումներ,նոր վարակվածների հայտնաբերումներ:Չի բացառվում նաև ունենանք ավելի վատ սցենարներ: 1.Ուսումնական հաստատությունների փակում մինիմում 15 օր 2.Վարչապետի արձակուրդից վերադարձ 3.Քարոզարշավի և հետևաբար հանրաքվեի հետաձգում կամ չեղարկում: Հ.Գ մտածեք պարենային անվտանգության մասին և մեկուսացման համար հատուկ վայրերի կամակերպման մասին: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ   Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան էջից