Daily Archives: 12.03.2020

«Բոլորս, միասնական ուժերով, կարող ենք այս ընտրությունները դարձնել ազնիվ ու մաքուր».Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբում այսօր, մարտի 12-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում առկա հրատապ խնդիրների վերաբերյալ։ Ասուլիսի ընթացքում «Արդարություն» կուսակցության հիմնադիր անդամ Դավիթ Գալստյանը ներկայացրել է մի շարք փաստեր ընտրարշավի ընթացքում տեղ գտած դատապարտելի երևույթների՝ ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի կոպիտ չարաշահման, ընտրողների վրա գործադրվող տարատեսակ… Կարդալ ավելին »

«Տնայնագործ վարակաբանների» կառավարությունը.Վահան Բաբայան

«Տնայնագործ վարակաբանների» կառավարությունը Նորմալ պետություններում կարանտին հայտարարելուց մարդիկ ողջամիտ և հաշվարկված ժամկետ են նշում իսկ մեզ՞ մոտ: Սկզբից մի շաբաթով փակեցին դպրոցները,հետո բացեցին:Հիմա մի օրով էլի փակեցին,վաղը չգիտես էլ ինչ փորձարկումներ կանեն:Ու էդ ամբողջ ժամանակ մենակ Աստված գիտի քանի մարդ կվարակվի ու ինչ կլինի: Նախարարները ասում են նորմալ է վիճակը,հետո վարչապետը սահմանը փակում է,հետո ասում… Կարդալ ավելին »

«Ընկերը ընկեր է և սրբություն իր չափի մեջ».Շահե Աճեմեան

Մի մարտական ընկեր ունեմ, ում հետ հաց եմ կիսել, զենք եմ բռնել, բայց ինձ արդեն թշնամի է համարում իմ քաղաքական հայացքների համար: Այսօր ինձ սպառնաց , հայհոյեց ինձ և բոլոր ընդիմադիրներին .. Անշուշտ, նույն իր խոսքերը ես էլ իրեն փոխանակեցի : Հետո նորից ու նորից… ՖԲ մեսինջերը անջատեցի ու հետո մի քիչ ավելի հանգիստ տոնով… Կարդալ ավելին »

Բրազիլիայի նախագահը հետազոտվում է կորոնավիրուսի առկայության կասկածով

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուի հանձնած կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն` հղում կատարելով իսպանական և պորտուգալական աղբյուրներին։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օրերս է վերադարձել Բրազիլիայից, ուր հանդիպել էր նաև Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ ու նրան հրավիրել Հայաստան։

Բրազիլիայի նախագահի մոտ հայտաբերվել է կորոնավիրուս:Իսկ վարչապետի տիկինը օրեր առաջ գտնվում էր Բրազիլիայիում

Բրազիլիայի նախագահի մոտ հայտաբերվել է կորոնավիրուս:Իսկ վարչապետի տիկինը օրեր առաջ գտնվում էր Բրազիլիայիում,որտեղ հանդիպել էր Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ ու նրան հրավիրել էր Հայաստան։Իսկ նկարում Աննա Հակոբյանն է և Բրազիլիաի առաջին տիկինը: Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից  

Արգելել բոլոր հասարակական միջոցառումները, հայտարարել կարանտին Էջմիածնի և հարակից շրջանների համար. Հովակիմ Զաքարյան

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ էության ունենք ներքին փոխանցման առաջին դեպքը։ Սա, իմ կարծիքով, պետք է լրիվ փոխի պայքարի գործողությունների տրամաբանությունը (եթե դրանք կան)։ Ի՞նչ կարելի է անել նման իրավիճակում․ 1) արգելել բոլոր հասարակական միջոցառումները (եթե կա օրենսդրական նման հնարավորություն); 2) հասարակական բոլոր… Կարդալ ավելին »

Անձը, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, Թումոյի աշխատակից չէ, պայմանագրով աշխատում է վարձակալներից մեկի հետ. Պարզաբանում

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկի հետ ունեցած առնչության մասին: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Այս առավոտ մենք տեղեկացանք, որ Թումո Երևանի շենքի 6-րդ հարկում շինարարական աշխատանքներին մասնակցող անձի մոտ հայտաբերվել է արդեն հայտնի վիրուսը: Ահա մի քանի փաստ այդ մասին. Այդ անձը Թումոյի աշխատակից չէ: Նա պայմանագրով… Կարդալ ավելին »

«Ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ Հայաստանի վարչապետը պայքարում է նախկին իշխանությունների դեմ». Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ Հայաստանի վարչապետը պայքարում է նախկին իշխանությունների դեմ: Պատկերացնո՞ւմ եք, երկու տարի է, նախկին չկա, ամբողջ երկիրը ձեռքն է, բայց շարունակում է պայքարել նախկինների դեմ, Երկրով մեկ նախկինների դեմ միտնգային գաստրոլներ է տալիս։ ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Գուտեռեշը կոչ է անում որ… Կարդալ ավելին »

Ծաղկաձորում կարանտինային նոր տարա՞ծք է առանձնացվում.168.am

168.am-ի տեղեկություններով` Ծաղկաձորում գտնվող ԵՊՀ հանգստյան տունը, Սպորտբազան, Գրողների միության հանգստյան տունը Առողջապահության նախարարությունն այսօր վերցրել է իր տնօրինման տակ: Սրանք բոլորը պետական կառույցներ են, այդ թվում` Սպորտբազայի մի մասը, ու 3-ը միասին կարող են ընդունել շուրջ 600-700 հոգի մարդ։ Մեր աղբյուրները հաստատում են, որ հյուրանոցների տնօրինությանը հրահանգված է հյուր չընդունել ու բոլոր աշխատողներին արձակուրդ… Կարդալ ավելին »