Daily Archives: 09.03.2020

Մի խոսքով, վերջնականապես պարզ դարձավ, որ Փաշինյանը Բրյուսել էր մեկնել հանրաքվեն «սղցնելու» համար, բայց դա եվրոպացիներին համար բավարար չէր

Փաշինյանի Բրյուսելյան զբոսանքի վերջին հանգրվանը հանդիպումն էր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։ Երկու կողմերի պաշտոնական հաղորդագրությունների համեմատական վերլուծությունը հատկանշական երանգներ է ի ցույց դնում։ Հայկական կողմի տեքստում նախընտրություն է տրվել ներքին օրակարգի մասին զեղումներին, որինցից այնուհանդերձ պարզ է դառնում, որ ԵՄ-ն իր ակացությունը չի… Կարդալ ավելին »

Դատարանը կալանավորել է 28-ամյա ճիվաղին, ով ծեծելով սպանել էր 43–ամյա ծանոթուհուն, և 13-ամյա աղջնակին դաժան ծեծի ենթարկել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ մարտի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրիի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամյսա կալանքի որոշում կայացնի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի բնակիչ, 28-ամյա Դավիթ Պողոսյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա մարտի 5-ին… Կարդալ ավելին »

Հարգելի երկրից փախած հայրենակիցներ, եթե Նիկոլը ետքան լավն ա, ուրեմն վերադարձեք երկիր, այլապես սրիկայություն է ապահով ու տաքուկ տեղից մեզ, ամեն րոպե կործանվող երկրի բնակչին, ուղղություն ցույց տալը

Ես արդեն չգիտեմ ինչ ասեմ այն մարդուն, ով Լևոն Տեր-Պետրոսյանի տարիներին փախել է երկրից, որ սովից չմեռնի և հիմա նույն Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակ Նիկոլին է պաշտպանում: Իսկ ամենա տխուր փաստը, որ Լևոնին թողած ուրիշներին է թալանչի ասում: Հարգելի երկրից փախած հայրենակիցներ, եթե Նիկոլը ետքան լավն ա, ուրեմն վերադարձեք երկիր, այլապես սրիկայություն է ապահով ու… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսը տարածվել է ավելի քան 100 երկրում. ԱՀԿ-ն հայտնում է համավարակի իրական սպառնալիքի մասին

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի սպառնալիքն իրական է դառնում վարակման դեպքեր արձանագրած երկրների քանակի աճին զուգահեռ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: «Այժմ, երբ նոր կորոնավիրուսը տարածվել է նման քանակով երկրներում, համավարակի վտանգը առավել իրական է դառնում: Սակայն դա կլինի պատմության մեջ առաջին համավարակը, որը հնարավոր կլինի… Կարդալ ավելին »

Հրավիրում եմ ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը. իրավապաշտպան Արսեն Բաբայանը Արման Բաբաջանյանի գործունեության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Իրավապաշտպան, սահմանադրական քարոզարշավի «Ոչ»-ի կողմի նախաձեռնող խմբի անդամ Արսեն Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը. Արսեն Բաբայանը գրել է. «Հրավիրում եմ ՀՀ Գլխավոր դատախազության ուշադրությունը։ Հորդորում եմ ստորև ներկայացված հայտարարություններն ընդունել հաղորդում հանցագործության մասին և սեղմ ժամկետներում քրեադատավարական ընթացակարգով իրականացնել քննություն։ Այսպես. 1in.am-ը վերաթողարկեց պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ հարցազրույցը,… Կարդալ ավելին »

Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ շարադրված հանգամանքները որևէ կապ չունեն իրականության հետ.Երվանդ Վարոսյան

Այսօր հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Արամ Վարդանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ու դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հաղորդագրությունը համեմված էր նաև տեղեկությամբ, որ Արամ Վարդանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մարդու առևանգում և կողոպուտ կազմակերպելու, ինչպես նաև սպանության փորձի համար։ Ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել, որ նախ հաղորդագրության մեջ սխալ է… Կարդալ ավելին »